Զոքանչս արդեն երեք տարի է, ինչ ապրում է իմ բնակարանում։ Նախ նա գնացել էր որդու մոտ այլ երկիր։ Ապա այնտեղից վերադառնալով ես ու կինս նրան դիմավորեցինք և առաջարկեցինք գալ մեր տուն՝ ճանապարհից մի փոքր հագստանալու, և այդ օրվանից անցել է արդեն 3 տարի: Երբ նրան հարցնում ենք, թե երբ է վերադառնալու գյուղ՝ իր տուն, նա ոչինչ չի պատասխանում։

Կինս էլ է հոգնել դրանից։ Նա ամեն օր զայրացած է, քանի որ մայրն անում է այն, ինչ ուզում է, ուտում է այն, ինչ ուզում է և չի վճարում ոչ մի բանի համար։ Նա անհանգստացնում է բոլորիս, հատկապես ինձ ու աղջկաս: Նա ոչնչով չի օգնում, ուտելիք չի պատրաստում, չի մաքրում, նույնիսկ իր հետևից սպասքը չի լվանում։ Սկզբում նրա տունը դատարկ էր, իսկ հետո նա այն հանգիստ հանձնեց վարձակալներին։

Լավ է, որ նա չի վաճառել իր տունը. Ըստ երևույթին միայն այն պատճառով, որ տան մի մասը կնոջինս է և նա համաձայնություն չի տա այն վաճառելու համար։ Կինս էլ չի ուզում, որ նա մեզ հետ ապրի։ Վեճերն ավելի են շատացել և եթե այսպես շարունակվի ես կդիմեմ ամուսնալուծության։ Ես արդեն քաղաքավարի կերպով խնդրել եմ նրան (մեկ անգամ չէ) հեռանալ մեր բնակարանից, բայց նա սկսում է խոսել մեկ ուրիշ թեմայի շուրջ։ Չգիտեմ, թե ինչպես լուծեմ այս խնդիրը։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն