Արդեն ամաչում եմ, որ նման զավակներ ունեմ․․․Նրանք ամեն տարի մեկնում են մի երկիր հանգստի, իսկ ինձ օգնելու մասին անգամ չեն էլ մտածում

Արդեն ամաչում եմ, որ նման զավակներ ունեմ․․․Նրանք ամեն տարի մեկնում են մի երկիր հանգստի, իսկ ինձ օգնելու մասին անգամ
չեն էլ մտածում։Ես շատ եմ ամաչում, որ նման երեխաներ ունեմ։ Նրանք ամեն տարի հանգստի են մեկնում արտերկիր, իսկ իմ մա-
սին նույնիսկ չեն հիշում, նրանցից ոչ ոք չի ուզում օգնել ինձ: Ամուսինս մա հացել է հինգ տարի առաջ։ Ես հիմա մենակ եմ ապրում,
տղաս ու աղջիկս արդեն չափահաս են։

Մեր ամբողջ կյանքում մենք քրտնաջան աշխատել ենք նրանց կրթելու, տուն գնելու համար: Հազիվ եմ ծայրը ծայրին հասցնում, քա-
նի որ թոշակս քիչ է, թոշակի մեծ մասը դ եղորայքին ու կումնալ վճարներին է բավարարում, սննդի վրա խնայում եմ: Մոռացել եմ վեր
ջին անգամ, երբ եմ մսով ճաշ պատրաստել: Սնվում եմ հիմնականում էժանագին մակարոններով: Մի օր հարեւանուհուս հետ սկսե-
ցինք խոսել մեր ֆինանսական վիճակի մասին, նա ասաց, որ երեխաներն են իրեն օգնում՝ սնունդ են բերում, դեղորայք և այլ անհրա-
ժեշտ բաներ են գնում։

Ես ամաչում եմ իմ երեխաներից որևէ բան խնդրել, քանի որ հասկանում եմ, որ նրանք պետք է իրենց երեխաներին ոտքի կանգնեց-
նեն։ Չնայած նրանք այնքան էլ վատ չեն ապրում, բայց ամեն տարի հանգստանում են արտասահմանում, այն էլ ոչ թե Եգիպտոսում,

այլ թանկարժեք հանգստավայրերում։ Մի անգամ խնդրեցի, որ օգնեն կոմունալ վճարների հարցում: Որդիս ձեւացրեց, թե չի հասկա-
նում ակնարկը, իսկ դուստրս ուղղակի ասաց, որ չի կարող օգնել: Ես շուրջ մեկ ամիս առանց լույս մնացի:

Ես շատ էի զայրացել, քանի որ փող ունեին մեքենաները վերանորոգելու և լիցքավորելու համար, բայց ինձ չօգնեցին։Եվ ես իմ ամ-
բողջ կյանքը նվիրել եմ նրանց: Աղջիկս ամեն ամիս իր համար նոր իրեր է գնում, թոռնուհուս գրպանի փողն իմ թոշակից ավելին է։
Տղայիս մասին ընդհանրապես լռում եմ, հարսն է ամեն ինչ տնօրինում, եթե անգամ ուզենար օգնել, թույլ չի տա։ Նստած հիշում եմ,
թե ինչպես էինք ես ու քույրս օգնում մեր ծնողներին։

Մենք երբեք դատարկաձեռն չենք գնացել այցելության։ Մեզ ոչ ոք չի ակնարկել, մենք ինքներս գիտեինք, որ դա անհրաժեշտ է, և ես
երևի չկարողացա ճիշտ դաստիարակել երեխաներիս։ Միթե՞ նրանք չեն հասկանում, որ ես իրենց օգնության կարիքն ունեմ: Ինձ հա-
մար դժվար է ու ցա վալի ընդունել այն փաստը, որ իմ երեխաներն այդքան սառնասի րտ են: Մի վարվեք այդպես ձեր ծնողների հետ:
Ծնողները հավերժ չեն:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: