Գիտե՞ք, որ օգտագործված թեյի փաթեթները կարող են երկրորդ կյանք ունենալ՝ օգտագործվելով որպես կոսմետիկա և նույնիսկ որպես մաքրող միջոցներ: Ես ցույց կտամ մի հնարք, որի միջոցով կվերականգնվի Ձեր գեղեցիկ ժպիտը:
Արդեն գիտեք, որ թեյի պարբերական օգտագործումը շատ օգտակար է զգայարանների և ֆիզիկական առողջության համար, բայց կա նաև մի բան, ինչի մասին հիմա կպատեմ:
Թեյ խմելուց հետո մի՛ շտապեք դեն նետել օգտագործված փաթեթը, քանի որ այս թանկարժեք միջոցը դեռ պետք է կիրառվի առողջության՝ գրեթե ամեն ինչի բուժման համար:
Չոր և կապտած շրթունքներից մինչև լնդերի արյունահոսություն. եթե Ձեր ժպիտն ընկճված է թվում, օգտագործված թեյի փաթեթների օգնությամբ կարող եք վերականգնել կատարյալ ֆոտոգենիկ ժպիտ:

Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ կանաչ թեյ խմելը կամ շուրթերին թեյի փաթեթներ քսելը կվերականգնեն Ձեր շրթունքների խոնավությունը, քանի որ դրանք մաշկը թարմացնում են, ինչը և կոչվում է պոլիֆենոլ: 2010-ի ուսումնասիրություն՝ արված Ճապոնիայի Հիրոսիմա նահանգի համալսարանում:
Սա ցույց է տալիս, որ կանաչ թեյի բնական հակաբորբոքային հատկությունները կարող են կանխել պարոդոնտալ հիվանդությունը (լնդերի կամ ատամների փչացում):
Այս ուսումնասիրությունը ստուգվել է հազարավոր մասնակիցների վրա, ովքեր թեյ խմելու սովորություն ունեն և կապված ամենօրյա սովորության հետ՝ ունեն առողջ լնդեր և ատամների նվազագույն կորուստ: Այժմ իմացեք թեյի փաթեթի մեջ թաքնված որոշ առավելությունների մասին, և դրանք այլևս դեն չեք նետի:
Բուժե՛ք արևայրուքը. Եթե հայտնվել եք նման իրավիճակում, հիշեք, որ թեյի փաթեթը կօգնի Ձեզ ազատվել այրվածքից առաջացած քորից և թեփոտ մաշկից:

Վերականգնե՛ք Ձեր հոգնած աչքերի փայլը. Երբ հոգնածություն եք զգում, Ձեր կոպերին դրեք արդեն հովացած փաթեթները:
Վերացրե՛ք աննշան այրվածքները. Եթե Դուք փոքր այրվածք եք ունեցել, բուժեք այն՝ այդ հատվածին դնելով երկու կամ երեք թաց, արդեն սառեցրած թեյի փաթեթներ:
Վերացրե՛ք թեփը. Ընտրեք Ձեր նախընտրած թեյը և մերսեք մազերն առնվազն 15 րոպե: Պետք է նշել, որ այս բուժումը նույնպես փայլ է տալիս:
Հեռացրե՛ք գորտնուկները. Պարզապես թեյի տոպրակ դրեք տուժած հատվածի վրա և վիրակապեք: Դրանք պետք է փոխվեն յուրաքանչյուր տասնհինգ րոպեն մեկ:
Դրանք՝ որպես պարարտանյութ, կիրառե՛ք այգում. Մանրացրեք և մի քանի փաթեթ դրեք հողի վրա՝ տնկիների տակ: Ձեր այգին գեղեցիկ տեսք կունենա այս պաշարով:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն