Ատամի մածուկի ճիշտ ընտրությունը շատ կարևոր է ատամների և լնդերի առողջության համար:Ահա ինչպիսի ատամի մածուկ է պետք օգտագործել

Ժամանակակից մածուկները ոչ միայն ատամները մաքրող, այլև դրանց և լնդերի մի շարք հիվանդությունները կանխող, ինչպես նաև բուժող հատկություն ունեն:

Ատամի մածուկի ճիշտ ընտրությունը շատ կարևոր է ատամների և լնդերի առողջության համար: Նրանք, ովքեր բողոքում են արծնափուտից (կարիես), պետք է օգտվեն ֆտորով հարուստ մածուկներից: Պարոդոնթոզի դեպքում խորհուրդ են տրվում տարբեր միկրոտարրեր և աղեր պարունակող մածուկները:

Ամենատարբեր դեղաբույսերի և խոտաբույսերի լուծույթներ պարունակող մածուկները նախատեսված են լնդերի բորբոքումները բուժելու համար:

Սպիտակեցնող մածուկները նրանց համար են, որոնց ատամները դեղնավուն երանգ են ձեռք բերում: Դրանց թվում կան նաև ծխախոտից, թեյից և սուրճից դեղնող ատամների բնական գույնը վերականգնող մածուկներ:

Եթե ձեր ատամները ցավում են տաք և սառը կերակուրներից, քաղցրից և թթվից սրսռում են, պետք է օգտվել զգայուն ատամների համար նախատեսված մածուկներից: Երեխաների համար առանձին մածուկներ են վաճառվում: Ի դեպ, ցանկալի է, որ ատամի մածուկները գնեք դեղատներից:
ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: