Ավտուբուսում. «Օրիորդ, նստեք ծնկներիս, մի խանգարեք ուղևորներին»

Տրանսպորտում միշտ էլ  զավեշտալի դեպքեր են լինում: Այս դեպքին ականտես եմ եղել ինքս և ասեմ, որ  իսկապես զվարճացա ամբողջ հոգով:

Ավտոբուսը լեցուն էր:  Ամեն կանգառում ուղևորների քանակը շատանում էր, հասկանալի է, աշխատանքից տուն վերադառնալու ժամն է, բոլորը տուն են գնում: Մի երիտասարդ աղջիկ, ձեռքի ծանր պայուսակը դրեց նստարանին, որտեղ նստած էր և գնաց ուղեվարձը վճարելու: Հենց այդ պահին  մի նիհար, ոչ հաճելի արտաքինով միջին տարիքի մի տղամարդ վերցրեց պայուսակը, և նստեց՝ պայուսակը դնելով ոտքերի մոտ:

Երիտասարդ աղջիկը վերադարձավ և քաղաքավարի  դիմեց այդ տղամարդուն.

— Կներեք, բայց դա իմ տեղն է, ես գնացի ուղեվարձը վճարելու, միգուցե զիջեք իմ տեղը ինձ:

— Քե՞զ, — ամբարտավան տոնով հարցրեց  այդ տիպը, — ինչո՞ւ զիջեմ, նստիր ծնկներիս, երկուսիս էլ լավ կլինի, ուղևորներին էլ չես խանգարի, մի վախեցիր, չեմ նեղացնի:

Երիտասարդ աղջիկն ամոթից կարմրեց,  կարկամեց: Այդ պահին միջամտեց մի հաղթանդամ տղամարդ, որ ծանրամարտիկի տեսք ուներ,  մոտ երկու մետր հասակով և երևի 140 կգ քաշով;

— Օրիորդ, դուք շատ տեղ չեք զբաղեցնում, ես հաղթանամ եմ, ես կնստեմ, — և թրմփալով նստեց  այդ տիպի ծնկներին:

— Լսի՛ր, իջիր, ծնկներիցս, — հազիվ էր ձայնը փորից դուրս գալիս:

— Լռիր, այլապես, հնարավոր է պառկելու ցանկություն ունենամ:

Երիտասարդ աղջիկն ամոթից իջավ առաջին իսկ կանգառում, իսկ հաղթանդամ տղամարդը  այդ տիպի ծնկներին նստած գնաց ևս չորս կանգառ:

Հավանաբար այդ տիպը հաջորդ անգամ նման անպարկեշտ առաջարկություն անելու ցանկություն չունենար:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Понравилась статья? Поделиться с друзьями: