ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՀՈՒՆՎԱՐԻ 19

Խոյ. Դրական միտումները դեռ առավոտից իրենց զգացնել կտան: Դուք միանգամից կմոռանաք նախօրեին ձեր ունեցած տրամադրությունը, որոշ անախորժ դրվագները, իսկ ձեզանում առկա դրական լիցքերը կստիպեն ձեռնամուխ լինել նոր նախագծերի ու մտահաղացումների իրականացմանը: Օրը կանցնի այնքան բեղմնավոր ու հագեցած, որ չեք էլ նկատի, թե ինչպես վրա հասավ երեկոն: Թեթև հոգնածություն կզգաք, բայց դա միայն հաճելի զգացում կլինի, քանի որ օրվա հաջողությունները դեռ չեն մոռացվել և ձեզ համակել է արվածով հպարտանալու հոգեվիճակը:

Ցուլ. Այսօր կարող են խնդիրներ ծագել համատեղ աշխատանքում, իսկ  միայնության մեջ դուք աշխատում եք բավական արդյունավետ: Բացառված չէ, որ քայլեր անեք, որոնց համար հետագայում  զղջաք, քանի որ դժվար է գայթակղություններին դիմանալը:
Ձեզ համար բավական բարդ կլինի համաձայնության գալ անգամ նրանց հետ, ում հետ սովորաբար հեշտ եք լեզու գտնում: Պետք է չափազանց զգույշ լինեք ցանկացած համատեղ գործողություններում: Մտերիմ մարդկանց համար ուրախանալու առիթ կլինի:

Երկվորյակներ. Սա այն օրերից, երբ եթե անգամ դժվարություններ ծագում են էլ, ապա դրանցից ոչ մեկը փակուղու առաջ չի կանգնեցնում: Սա նաև այն օրն է, երբ ցանկացած պայքար հրապուրիչ է, և որքան ավելի ակտիվ են հակառակորդները, այնքան ավելի հետաքրքիր է նրանց դիմադրելը:
Դուք հաճախ եք ռիսկի դիմում, սակայն բոլոր ձեռնարկումներն արդարացված են: Կարելի է ցանկացած հարաբերություն սկսել, քանի որ հնարավոր է հեշտ լեզու գտնել: Անձնական հարաբերություններում կլինեն որոշ տարաձայնություններ, սակայն կոնֆլիկտի չեն վերածվի:

Խեցգետին. Այսօր այն բացառիկ օրերից է, երբ կարծես ամեն ինչ ձեր նախագծած սցենարով է ընթանում: Նախատեսված հանդիպումները կայանում են, ձեր բոլոր առաջարկները հավանության են արժանանում, ձեր մտահղացումները հետաքրքրում են գրեթե բոլորին: Այս ամենը չի կարող ձեզ մոտ ոգևորություն չառաջացնել, սակայն հիշեք, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում, և այսօրվա հաջողությունները պայմանավորված են ձեր նախկին գործողություններով:
Օրվա ընթացքը ձեզ անգամ հնարավորություն չի տալիս հիշել անձնական հարցերի մասին. ոչինչ, դրանց հերթն էլ կգա:

Առյուծ. Հանդարտ և ոչինչ չխոստացող օր է: Ամեն ինչ վկայուն է այն մասին, որ որևէ արտառոց բան այդպես էլ տեղի չի ունենա: Կարող եք օգտվել ստեղծված իրավիճակից և օրը նվիրել արվածն ամփոփելու և ապագայի վերաբերյալ ծրագրեր մշակելուն:
Կարող են լինել չնախատեսված հեռախոսազանգեր, որոնք ձեր մեջ անցյալի հուշեր կարթնացնեն և կստիպեն վերանայել ու վերագնահատել ձեր ապրածն ու մի շարք հետևությունների առիթ կտան:

Կույս. Այսօր անգամ ամենահամեստ նվաճումները կարող են որոշիչ լինել ձեր կարիերայի հետագա առաջխաղացման գործում: Այսօր դուք ձեր պրոֆեսիոնալ ապագայի հիմքերն ե կառուցում և հետագա հաջողություններում շատ եք այս օրը հիշելու:
Այս ամենով հանդերձ, խնդիրներ կունենաք անձնական շփումներում. անգամ ձեզ համար շատ թանկ մարդկանց միջավայրը ձեզ հոգնեցնում է: Մի փնտրեք այս երևույթի հոգեբանական ենթատեքստ կամ այլ խորքային պատճառներ` դուք պարզապես հոգնել եք և ավելի լավ է մի որոշ ժամանակ փորձեք միայնության մեջ լինել:

Կշեռք. Օրը առավելագույնս հարմար է ընկերներ, դաշնակիցներ և համախոհներ գտնելու համար: Բարեբախտաբար, ձեր մտքերը լիովին ընդունելի են շրջապատի կողմից, և շատերը վերջապես կհասկանան, որ դուք իրենց նկատմամբ անկեղծ համակրանք եք տածում: Այսօր դուք թե’ աշխատում, և թե’ պարապության եք մատնվում նույն ներշնչանքով և երկու դեպքում էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կընկերակցեն ձեզ:
Օրվա ընթացքում հնարավոր է առաջընթաց բարդ և կարևոր գործում, ինչը դուք արդեն հույս չունեիք ավարտին հասցնել: Կարելի է նաև ձեռնամուխ լինել ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն սկսելուն:

Կարիճ. Այսօր դուք ստիպված եք լինելու պայքարել ինքներդ ձեզ հետ. չափից ավելի շատ է հպանցիկ ցանկություններին տրվելու և պարտավորություններն ու տված խոստումները  մոռանալու գայթակղությունը: Կամք դրսևորեք. տրվելով գայթակղությանը, դուք բացում եք դուռը` անհաջողությունների շարանի առջև: Դրա հետ մեկտեղ, սա նաև այն օրերից է, երբ ցանկացած պայքար հրապուրիչ է, և որքան ավելի ակտիվ են հակառակորդները, այնքան ավելի հետաքրքիր է նրանց դիմադրելը:
Զիջողականությունն այսօր շրջապատի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձեր գրավականն է: Ցանկալի է հետևել կանանց խորհուրդներին:

Աղեղնավոր. Այսօր դժվարությունները բացառված չեն, սակայն հնարավորություն կա դրանք շատ արագ հարթել: Ձեր գաղտնիքը այնպիսի մարդկանց`ձեր կողմ ներքաշելու մեջ է, ովքեր պատրաստ են ձեզ օգնել, կատարելով ձեր բոլոր խնդրանքներն ու հանձնարարությունները: Դուք հատկապես հաջողություն կունենաք կազմակերպչական հարցերում, ժամանակին դրսևորելով լիդերի որակներ:
Դուք հավասարը չունեք ընտանեկան կոնֆլիկտները կանխելու և հարթելու մեջ: Միայն ձեզ մոտ է ստացվում կուտակված խնդիրները լուծելը, գերազանց խորհուրդներ տալն ու դիմացինին հոգեպես աջակցելը:

 Այծեղջյուր. Օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար: Երբեմն կարող են խանգարել անկոչ օգնականները, սակայն ձեր ջանքերի արդյունքը ձեզ կբավարարի:
Դրական միտումների ազդեցությունն օրվա ընթացքում կաճի, ինչը անպայման կանդրադառնա ձեր տրամադրության և գործողությունների արդյունավետության վրա: Հավատացեք ձեր ուժերին, և շրջապատի մարդիկ կհետևեն ձեր օրինակին: Երեկոյան հաճելի անակնկալ է սպասվում: Չի բացառված ռոմանտիկ հրապույր:

Ջրհոս. Օրվա ընթացքում դուք հաճախ եք ստիպված լինելու ռիսկի դիմել, սակայն մի անհանգստացեք` բոլոր ձեռնարկումներն արդարացված կլինեն: Հատկապես բարենպաստ օր է բանակցություններ վարելու համար, այդ թվում և` այն մարդկանց հետ, ում հետ բեղմնավոր համագործակցություն չէիք էլ ակնկալում: Անգամ բարդ իրավիճակներում զգացմունքները չեն գերիշխի սթափ դատողության վրա և դուք կպահպանեք սառնասրտությունը, ինչը միայն օգուտ կբերի ոչ միայն ձեզ, այլև` շրջապատի մարդկանց:
Բավական մեծ է բուռն սիրավեպ սկսվելու հավանականությունը, ինչը ձեր կյանքում շատ բան կփոխի:

Ձկներ. Այսօր կարևոր որոշումներ կկայացնեք, որոնք կօգնեն հասնել մասնագիտական հաջողության, նոր բարձրունքներ նվաճել: Ընդ որում` օրվա առավել նշանակալի հաջողությունները կապված են աշխատանքի, այլ ոչ թե անձնական կյանքի հետ: Այսօր նաև կարելի է ռիսկի դիմել, փորձել նորը: Անգամ միայնակ դուրս գալով վտանգավոր ճանապարհ` դուք կարող եք չկասկածել, որ կհայտնվեք այնտեղ, որտեղ ձգտում էիք:
Անձնական հարաբերություններում նոր բացահայտումներ կլինեն. աշխատեք դրանց խոհեմ մոտենալ և ճիշտ հետևություններ անել:

Понравилась статья? Поделиться с друзьями: