Ասացեք այս խոսքերը Ձեր դուստրերին՝ անգամ եթե նրանք արդեն էլ երեխա չեն

Ես ունեմ աղջիկ, որի մասին ես միշտ երազել եմ։ Ես ինձ միշտ  պատկերացնում էի աղջիկ ունեցող մայրիկի դերում։ Բայց ի՜նչ անել: Ինչպե՜ս վարվել, որպեսզի լույսի այդ պայծառ ճառագայթը երբեք չմարի: Ինչպիսի՜ հավատ ներշնչել նրան: Հավատում եմ սեփական գեղեցկությանը, մտքին, կարողությանը, ուժին: Ինչպե՞ս անել, որպեսզի չվնասվեն նրա զգացմունքները: Ինչպե՞ս կանխել անխոհեմությունը: Ինչպե՞ս չփչացնեմ նրան օգնելու իմ մեծ ցանկությունը:

Իրականում աղջիկ մեծացնելը շատ հաճելի և միևնույն ժամանակ շատ պատասխանատու գործ է։ Հաշվի առնելով նաև այն ամենակարևոր փաստը, որ նա վաղը նույնպես մայր կդառնա։

Ինչպե՜ս օգնել նրանց․
Ես ունեմ իմ սեփական ընկալումները: Եվ ես կկիսվեմ Ձեզ հետ դրա մասին:

1․Երբ Դուք աղջիկ ունենաք, անմիջապես ասացեք նրան, որ նա շատ գեղեցիկ է։ Երբեք չքննադատեք նրա կազմվածքը, հասակը, մազերի գույնը, ունքերը՝ ոչինչ․ կարող եք օգնեք և վերջ։ Նա պետք է վստահ լինի, որ ինքն ամենագեղեցիկն է։ Իր գեղեցկության վրա վստահ լինելով, նա հետագայում կհասնի մեծ հաջողությունների։

2․Երբ Դուք աղջիկը ունենաք, անպայման սովորեք լսել նրան։ Սովորեք ցույց տալ նրան, թե ինչպես եք Դուք նրան հասկաանում, թե ինչքան եք ցավում, կամ ինչքան ուրախ եք նրա համար։

3․Երբ Դուք աղջիկ ունենաք, անպայման խրախուսեք նրան, ցույց տվեք, թե ինչքան շատ եք նրան վստահում։ Ուրախացեք նրա բոլոր հաջեղություններով, շնորհակալություն հայտնեք նրան ցանկացած օգնություն ցուցաբերելու համար։

Подростковый возраст. 30 шагов родителей к подростку - IVONA bigmir)net
4․Երբ Դուք աղջիկ ունենաք, սովորեցրեք նրան նպատակներ ունենալ, և որ նա կարողանա պատասխանել ինքն իր հարցին․ << Իսկ ի՜նչ եմ ես ցանկանում>>։

5․Երբ Դուք աղջիկ ունենաք, սովորեցրեք նրան գնահատել ընկերությունը։ Սովորեցրեք նրան լավ ընկեր լինել։ Սովորեցրեք նրան ներել և ներողություն խնդրել։

6․Երբ Դուք աղջիկ ունենաք, ցույց տվեք նրան կյանքի հրաշալի կողմերը։ Թույլ տվեք նրան հասկանալ, որ ինքն ունի հանգստի, սեփական տարածության և իր սեփական կարծիքը հայտնելու իրավունք։

Սիրեք Ձեր աղջիկներին, մի քանդեք նրանց ճակատագրերը չհաջողված երկխոսությունների պատճառով։ Սիրեք նրանց անվերապահ սիրով։ Սիրեք անկախ ամեն ինչից, հավատացեք և հպարտացեք նրանցով։ Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։

Նյութը պատրաստեց՝ hetaqrqire.ru-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: