
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը՝ ահազանգ է ստացվել Սիս գյուղի մի քանի բնակիչներից, ովքեր հայտնել են, որ առավոտյան գնացել են դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու, երբ ինչ-որ բան քանդելուց հետո, ըստ գյուղացիների, աղվեսի բույն, այնտեղ հայտնաբերել են մարդկային գանգ և ոսկորներ։
Ինչպես տեղից հայտնում է աղբյուրը՝ այս պահին դեպքի մասին արդեն տեղեկացվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը, ում հանձնարարականով գյուղ են ժամանում ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ, որպեսզի պարզեն առեղծվածային դեպքի հանգամանքները։
