Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 29-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում աստիճանաբար օդի ջերմաստիճանը կբարձրանա:

Ըստ հրապարակված տեղեկատվության, այս օրերի հետ համեմատ, հանրապետության ամբողջ տարածքում եղանակը կտաքանա 15-20 աստիճանով։
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը այժմ շարունակում է կլիմայական նորմայից ցածր մնալ 6-8 աստիճանով։
Առայժմ ցածր ջերմային ֆոնը կպահպանվի մինչև մարտի 28-ը ներառյալ։ Անցած գիշեր Տաշիրի հատվածում նվազագույն ջերմաստիճանը հասել է -18, Ապարանում, Ծաղկահովոտում և Ճամբարակում՝ մինչև -14 աստիճանի։