Վանյային լքել էին հիվանդանոցում` նա չուներ ոտքեր, մի թևն էլ չէր զարգացել այնպես, ինչպես պետք էր:

Փոքր տարիքից տղան ապրում էր մանկատանը։ Մի քանի անգամ մասնակցել է «Ես ընտանիք եմ ուզում» շոուին, բայց ոչ ոք նրան չէր որդեգրել:

Զարմանալի չէ, քանի որ հատուկ կարիքներ ունեցող երեխաներին շատ հազվադեպ էին որդեգրում:

Սակայն հրաշք տեղի ունեցավ` մի ամերիկացի ընտանիք, տեսնելով տղային հաղորդման ժամանակ, ցանկություն հայտնեց որդեգրել նրան, և տղան վերջապես գտավ իր ընտանիքը:

Այժմ նա ինքնուրույն դպրոց է գնում՝ հատուկ պրոթեզների շնորհիվ, որոնք փոխվում են ըստ իր տարիքի։

Զբաղվում է վոլեյբոլով և բասկետբոլով: Այժմ տղան երջանիկ է, քանի որ ունի ընտանիք և կարողանում է քայլել։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ nor-info.ru-ն