Ինձ միշտ զարմացրել են այն տնային տնտեսուհիները, ովքեր բառացիորեն թանկարժեք ապրանքներ են գնում կենցաղային քիմիկատների բաժիններից: Իսկ ես նախընտրում եմ խնայել նման միջոցների վրա։ Ես երկար ժամանակ օգտագործում եմ պերօքսիդի վրա հիմնված արտադրանք և վստահաբար կարող եմ ասել, որ դրանք ավելի լավ են աշխատում, քան գնվածները։ Այսօր ես կկիսվեմ Ձեզ հետ իմ սեփական փորձով։
Զգուշացում. Ինտերնետում Դուք կարող եք գտնել բազմաթիվ եղանակներ առօրյա կյանքում պերօքսիդ օգտագործելու համար: Երբեմն նման հոդվածների հեղինակները խորհուրդ են տալիս խառնել պերօքսիդը քացախի հետ։ Ոչ մի դեպքում մի արեք դա: Արդյունքում Դուք կստանաք պերքացախաթթու, որը կարող է լրջորեն վնասել Ձեր շնչառական օրգանները։

Սալիկների կարերի մաքրում․
Ես սիրում եմ սալիկների կարերի մաքրման այս մեթոդը: Ապրանքը պատրաստում եմ կես լիտր տարողությամբ բանկայի մեջ։ Նախ բանկայի մեջ լցրեք կես բաժակ սոդա և ավելացրեք քառորդ բաժակ պերօքսիդ և մեկ թեյի գդալ աման լվացող միջոց։ Թափահարեք և մածուկը քսեք սալիկների կարերի վրա։ 5 րոպե հետո լվացեք: Արդյունքը միանգամից կնկատեք։
Ներքնակի մաքրում․
Պերօքսիդից և ջրից պատրաստում եմ լուծույթ՝ ներքնակի մաքրման համար։ Համոզված եմ, որ Դուք նույնպես գոնե վեց ամիսը մեկ մաքրում եք Ձեր ներքնակը: Բայց բացի փոշուց, դրա մեջ քրտինքի հոտ է կուտակվում՝ առաջացնելով բծեր։

Մենք պատրաստում ենք պերօքսիդի և ջրի լուծույթ 1:1 հարաբերակցությամբ: Սպունգով կամ փափուկ կտորով քսեք բաղադրությունը բծերի վրա և թողեք 5-10 րոպե։ Բծերը կմաքրվեն, իսկ եթե ոչ, ապա կրկնեք պրոցեդուրան։ Օգտագործեք վարսահարդարիչ՝ Ձեր ներքնակը արագ չորացնելու համար:
Լոգարանի մաքրում․
Եթե Ձեր լոգարանն աղտոտված է և խամրած, ապա վերցրեք 2/3 թ․գ․ խմորի սոդա և խառնեք 1/3 թ․գ․պերօքսիդի հետ՝ պատրաստելով մածուկ: Այս միջոցը քսեք կեղտոտված մակերեսներին: 30 րոպե հետո լվացեք և վայելեք մաքրությունը։ Այս միջոցը շատ ավելի լավ է աշխատում, քան խանութից գնված սպիտակեցնող միջոցները: Արդյունքը կգոհացնի Ձեզ։

Խոզանակների մաքրում․
Ամիսը մեկ անգամ ախտահանում եմ բոլոր ատամի խոզանակները պերօքսիդով։ Ես բառացիորեն 100 մլ պերօքսիդ եմ լցնում բաժակի մեջ և խոզանակները լցնում հեղուկի մեջ։ Թողնում եմ 30-40 րոպե և դրանից հետո մանրակրկիտ ողողում մաքուր ջրով:
Սառնարանի մաքրում․
Մի քանի ամիսը մեկ ես մաքրում եմ ամբողջ սառնարանը պերօքսիդով։ Այն հիանալի սպիտակեցնում է մակերեսը և հեռացնում բոլոր տհաճ հոտերը: Ես լցնում եմ պերօքսիդը հեղուկացիր շշի մեջ և ապրանքը տարածում ամբողջ մակերեսով: Հետո մաքրում փափուկ կտորով։ Եթե սառնարանը շատ է կեղտոտվել, ապա պերօքսիդին ավելացնում եմ մեկ ճաշի գդալ աման լվացող միջոց։
Դուք կարող եք նաև ուժեղացնել միջոցը՝ ավելացնելով մեկ ճաշի գդալ սոդա:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն