Այսօր ուշ գիշերով, երբ գործից ոտքով տուն էի գալիս, մի հետաքրքիր միջադե պի ականատես եղա ես: Անցնում էի Բանգալդեշ թաղամասում (ՀԱԹ) մի ավտոսպասարկման կետի կողքով և տեսա շտապ-օգնության մեքենան: Մի փոքր ժամանակ անց, երբ ես արդեն

արդեն մոտ էի մեքենային, լսեցի այս խոսակցությունը. «Չէ հոպար ջան, հաստատ չեմ վերցնի… դուք առավոտից իրիկուն մեր համար եք գործ անում, բարդ գործ եք կատարում… հաստատ չեմ վերցնի…» ես Հասկացա, որ վարորդը բերել էր անվադողերը նորոգելու համար ու իր ծա ռայությունը նորից շարունակելու, իսկ
ավտո սպասարկման կետի աշխատակիցը չէր ուզում դրա դիմաց գումար վերցնել: Միգուցե այս տղաների արածը մանրուք է, միգուցե փողի չափն էլ մեծ չէ, սակայն կարևորը դա չէ… ԿԱՐԵՎՈՐԸ նա է, որ մենք ՀԱՅ ենք, մենք կարողանում ենք տեսնել, հասկանալ և գնահատել այն ծա նր

աշխատանքը, որ այս օրերին անում են բոլոր բուժաշխատողները: Եկեք տարածենք այս նյութը, թող տղաները տեսնեն, որ իրենց արարքը գովելի է և այն ոգևորի բոլոր մարդկանց՝ անել թեկուզ մի փոքր քայլ, որը մեր սիրելի բուժաշխատողներին կստիպի իրենց զգալ սիրված ու գնահատված