Աշխարհը կորոնավիրուսային համավարակից կազատվի արդեն այս տարվա․․․

Հրապարակը գրում է․

Карантин карантину рознь | Насправдi

Սինգապուրի համալսարանի մասնագետները հայտարարել են, որ աշխարհը կորոնավիրուսային համավարակից կարող է ազատվել արդեն այս տարվա դեկտեմբերին։ Այս մասին գրում է ամերիկյան New York Post պարբերականը։

Միացյալ Նահանգները, ընդ որում, կկարողանա հաղթահարել համավարակը արդեն սեպտեմբերի վերջին։ Գիտնականները նման կանխատեսումներ անելիս օգտվել են մաթեմատիկական մոդելավորման մեթոդը, հասկանալու համար, թե ինչպես է ընթանալու համավարակի տարածումը, ինչպիսին է հիվանդացողների եւ ապաքինվողների թվային դինամիկան։ Սինգապուրցի գիտնականներն այդուհանդերձ գտնում են, որ իրենց կանխատեսումը կարող է լինել սխալական եւ չի կարելի այն 100 տոկոսանոց ճշմարտություն որպես ընդունել։ Հետեւաբար նաեւ խորհուրդ չեն տվել իրենց կանխատեսման վրա հիմնվելով ավելորդ լավատեսություն ունենալ։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: