Աշխատանքից ուշացած տղամարդուն տնօրենը հարցրեց, թե ինչու է ուշանում

Աշխատանքից ուշացած տղամարդուն տնօրենը հարցրեց, թե ինչու է ուշանում.

-Բանն այն է, որ այսօր տղայիս ես պետք է տանեի մանկապարտեզ, սակայն հասնելով այնտեղ,  պարզվեց, որ դա մեր մանկապարտեզը չէր:

Հետո,՞- հետաքրքրվեց տնօրենը:
-Դե հետո գնացինք մյուսը, սակայն դա էլ մերը չէր:

Հետո՞,- անհանգստացավ տնօրենը:

-Դե հետո գնացինք մեզ մոտ գտնվող երրորդ մանկապարտեզը, սակայն պարզվեց դա էլ չէր:

-Հետո՞,- Ապշեց տնօրենը:

-Այդ ժամանակ տղաս ասաց, որ եթե մենք մի մանկապարտեզ էլ մտնենք, ապա հաստատ դպրոցից կուշանանք:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: