Վերջերս Լաբինսկում մի շատ անհավանական և անսովոր միջադեպ է գրանցվել: Սրճարաններից մեկի մոտ մարդիկ տեսել են փիսիկի, որը արտասովոր է իրեն պահել: Նա շարունակ ճանկերով հարվածում էր սրճարանի պատուհանի ապակուն, քերում այն՝ իր վրա հրավիրելով մարդկանց ուշադրությունը:

Ի վերջո կատվին հաջողվում է գրավել հասարակական ուշադրությունը. սրճարանում գտնվող մարդկանց մի մասը դուրս եկավ, որ տեսնի, թե ինչու է կենդանին մնան վարք դրսևորում:
Երբ սրճարանի աշխատակիցները ցանկացան կատվին հեռացնել տարածքից, մի քանի զգացմունքային մարդիկ պաշտպանեցին կենդանուն, իսկ մի երիտասարդ զույգ այնպես էր հավանել կատվին, որ ցանկացավ վերցնել նրան իր հետ: Բայց կատուն պոկվեց նրանց գրկից և զույգին առաջնորդեց մի վայր, որտեղ ամայության մեջ մի փակ արկղիկ էր դրված:

Կատուն անմիջապես վազեց դեպի արկղիկը ու սկսեց այն ճանկերով բացելու փորձեր անել: Տղան մոտեցավ ու բացեց ժապավեններով փակված տուփը: Այնտեղից դուրս եկան փոքրիկ կատվի ձագուկներ, որոնք սառել էին ցրտից: Կատուն վազեց ու սկսեց տաքացնել ձագուկներին:
Զույգը որոշում է վերցնել թե՛ մայր կատվիկին, թե՛ նրա ձագերին:
