Անչափահաս երեխայի համար աջակցություն ստանալու ձևը պարզեցվել է․ մանրամասներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«9-րդ միջոցառման դիմումի ձևը պարզեցվել է». Նաիրի Սարգսյան

«9-րդ միջոցառման դիմումի ձևը պարզեցվել է։

Այլևս կարիք չկա մուտքագրել դիմողի ամուսնու և երեխաների տվյալները (ՀԾՀ, ծննդյան վկայականի համար․․․), դրանք կմուտքագրվեն ինքնաշխատ եղանակով։

Եթե նախկինում մուտքագրման խնդիր եք ունեցել, կարող եք այժմ նորից փորձել։

Արդեն վճարվել է 72.000 երեխայի աջակցության գումար, դեռևս մշակման փուլում է ավելի քանի 100.000 դիմում, որոնց գումարները կփոխանցվեն շաբաթվա ընթացքում»։

Понравилась статья? Поделиться с друзьями: