Անուշադրի սպիրտի կիրառման այս եղանակների մասին հավանաբար քչերը գիտեն

Անուշադրի  սպիրտի  մասին  գրեթե բոլորը գիտեն և  շատերը  գիտեն, որ  այն օգտագործվում է որպես առաջին օգնության  միջոց: Անուշադրի սպիրտը օգնում է  կատարյալ մաքրություն ապահովել   բնակարանում:

Սակայն քչերը գիտեն, որ անուշադրի սպիրտը  կիրառվում է  նաև  կենցաղում:

Անուշադրի  սպիրտի  օգնությամբ  կարելի է մաքրել գորգերի և  զամշե իրերի վրա հայտնված լաքաները:

Բամբակը կամ փափուկ լաթի կտորը  թրջել անուշադրի սպիրտով  և մաքրել  կեղտոտված հատվածները: Այս եղանակով կարելի է  ազատվել նաև  յուղի լաքաներից: Անուշադրի սպիրտը  օգնում է նաև սպիտակեցնել իրերը; 4-5 լ տաք ջրի մեջ  ավելացնել 50 մլ ջրածնի պերօքսիդ և 25 մլ ամոնիակի լուծույթ; Նախապես  լվացված իրերը թողնել  այդ լուծույթի  մեջ և լավ պազաջրել

Անուշադրի սպիրտով  կարելի է մաքրել սալիկները, ջեռոցը, ապակիները,  հայելիները և ցանկացած ապակե մակերես:  Անուշադրի  սպիրտը  հետքեր չի թողնում և  յուրօրինակ  փայլ է հաղորդում

Անուշադրի  սպիրտը  օգնում է  միջատների դեմ պայքարում, խթանում է բույսերի աճը;

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Понравилась статья? Поделиться с друзьями: