Անիմաստ է խոսել հայրենասիրությունից և հիվանդ զինվորին առողջի փոխարեն տանել բանակ

Բայց իրականում հայրենասիրությունը այնպիսի բան է, որ ոչ մեկին չես կարող սովորեցնել, ոչ մի ծրագրով, ոչ մի գործողությամբ։ Մարդ կամ հայրենասեր է , կամ ՝ ոչ։ Ոչ մի ազգ-բանակ, ոչ մի այլ բառերի համադրությամբ սովորեցնել չի լինի։

Հա ու հայրենասիրությունը միայն բանակի մասին խոսելը և ցուցադրաբար քայլեր անելը չէ, հայրենասիրությունը նաև ամենապարզ մարդկային վերաբերմունքն է ուղղված երկրին, պետության և քաղաքացիներին։

Թե չէ անիմաստ է խոսել հայրենասիրությունից, բայց սուրճի տուփը թափել փողոցում, խոսել հայրենասիրությունից ու պետությանը մեծ վնասներ հասցնել, խոսել հայրենասիրությունից և հիվանդ զինվորին առողջի փոխարեն տանել բանակ, խոսել հայրենասիրությունից և ուրիշ այլ մանր և միջին տգեղ արարքներ անել։ Հայրենասիրությունը միայն բանակով չի սկսում և վերջանում։

Աշոտ Ասատրյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: