Այս պատկերը քանի օր էր նկատում էի, հեռու կանգնում, որ չխանգարեմ հոր և աղջկա կարոտալից հայացքին,բայց վերջը որոշեցի նկարեմ. կամավորը փոխգնդապետի աղջիկն է. Գեները չեն ոչնչանում
«Կյանքն ինչ հետաքրքիր է…
Այս մասին Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․
Նկարում բուժծառայության փոխգնդապետ Արմեն Մարտիրոսյանն է, ով իմ զինծառայության ժամանակ եղել է Արմավիրի ուսումնական բրիգադայի բուժծառայության պետը, ում հետ պայքարել ենք զորամասում դիզինտերիայի վերացման համար: Նկարում աղջնակը փոխգնդապետի աղջիկն է Zara Martirosyan-ը , ով լինելով էնդոկրինալոգիայի օրդինատոր մեր կամավորական թիմի կազմում հայրենանվեր ծառայություն է մատուցում COVID-19-ի կապակցությամբ մեր հայրենակից կոնտակտավորներին:
Ձեռքերի ու շփման այս պատկերը քանի օր էր նկատում էի, հեռու կանգնում, որ չխանգարեմ հոր և աղջկա կարոտալից հայացքին,բայց վերջը որոշեցի նկարեմ:
P.S. Գեները չեն ոչնչանում, բայց մնացեք տանը, որ Զառան ու մնացած կամավորները շուտ գնան տուն»։