
Լուսանկարիչ Էրիկ Լյաֆոգը փաստագրել է տանզանիացի ալբինոս երեխաների ողբերգական պատմություններ, ում մարմինը, ըստ վհուկների և բախտագուշակների, հաջողություն է բերում:
Լյաֆոգն այցելել է Under the Same Sun բարեգործական կազմակերպություն, որտեղ մշտական հսկողության տակ են գտնվում ալբինոս երեխաներ: Նրանց թույլ են տալիս դուրս գալ միայն թիկնապահների ուղեկցությամբ:
—Տանզանիայում ալբինոսների մարմիններն ավելի թանկ արժեն, քան ոսկին: Կախարդներն օգտագործում են նրանց մարմնի մասերը թուրմեր պատրաստելու համար,- պատմում է Լյաֆոգը:

Վերջին տարիների ընթացքում գրանցվել է 76 ալբինոսի սպանություն, չնայած իրականում դրանք ավելի շատ են: Երկրի նախագահը անվանել է այդ հարձակումները «զզվելի» և «խայտառակություն՝ երկրի համար»: Ալբինոսի մարմնի մասը կարող են գնել 500-ից 75 000 դոլարով, մինչդեռ երկրում միջին ամսական աշխատավարձը ընդամենը 40 դոլար է:

Կազմակերպությունում բնկավող բոլոր երեխաներն ունեն ողբերգական պատմություն. նրաք բոլորն էլ ենթարկվել են հարձակման:

Կաբուլան կորցրել է ձեռքը՝ մոր կողքին քնած ժամանակ: Նա երազում է իրավաբան դառնալու մասին:

Կուլվան 17 տարեկան է, իր վրա հարձակվողներից մեկը եղել է հարազատ հորեղբայրը…


32 ամյա Մարյամը նույնպես ալբինոս է, նա երեխաների համար կարծես մայր լինի: 2008-ին նա կորցրել է երկու ձեռքերը ւ դեռ չծնված երեխային…

14 ամյա Ադամը երդվել է այլևս չվերադառնալ տուն, քանի որ 3 մատներից զրկվելու մեջ մեղավոր է նաև հարազատ հայրը:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը