Այս մատուցողուհին թղթի վրա ինչ-որ բան խզբզեց, իսկ երբ երկու ժամ անց մտավ Ֆեյսբուք, քիչ էր մնում ուշաթափվեր

Թիմ Յանգը և Պոլ Հալլինգսը Նյու Ջերսիից խիզախ հրշեջներ են, որոնք ապրում են իրենց աշխատանքով: Մի անգամ նրան ստիպված էին 12 ժամ շարունակ մարել հրդեհը: Ծանր աշխատանքային օրվանից հետո որոշեցին մտնել սրճարան մի գավաթ տաք սուրճ խմելու:

Այդ օրը մատուցողուհին Լիզ Վուդվորդն էր, որը պատահմամբ լսել էր երկու հրշեջների զրույցը, թե ինչպես են երկար պայքարել կրակը մարելու համար:

Երբ Տիմն ու Պոլը մոտեցան, որ վճարեն սուրճի համար, նրանք հաճելիորեն զարմացան: Հաշիվը ստանալու փոխարեն նրանք ստացան մի երկտող, որտեղ գրված էր:

«Շնորհակալություն: Ձեր նախաճաշն այսօր վերցնում եմ ինձ վրա, քանի որ դուք էլ ծառայում եք ուրիշներին: Դուք ստիպված եք լինում վազել այնտեղ, որտեղից մնացածը փախչում են:

Կարևոր չէ, թե ինչն է ձեզ դրդում. դուք խիզախ եք և ուժեղ: Շնորհակալություն, որ դուք այդքան վճռական եք ու պայքարող: Մարելով կրակը՝ անիրական քաջությամբ դուք ամեն օր օրինակ եք ծառայում մյուսներին: Հանգստացեք: Լիզ»:


Տիմի ու Պոլի աչքերն արցունքով լցվեցին այդ երկտողից: Նրանք որոշեցին նույնկերպ պատասխանել Լիզի լավությանը: Տիմը ֆեյսբուքում ընկերներին կոչով դիմեց, որ աջակցեն սրճարանին: Իսկ եթե սրաճարան գնալիս Լիզը մատուցի իրենց, ապա նրան շատ թեյավճար թողնեն:

Սակայն պատմությունն այդքանով չի ավարտվում: Հրշեջներն իմացան, որ Լիզի հայրը՝ Սթիվը, հինգ տարի առաջ կաթված է տարել: Ձմռանը Լիզը նրա անունով էջ էր բացել, որտեղ մարդկանց խնդրել էր գումար հանգանակել, որ կարողանար այնպիսի մեքենա գնել, որը թույլ կտար տեղափոխելու սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց: Այդպես նա կկարողանար հորը տանել՝ ուր ուզեր:

Տիմը այդ իմանալով կոչով դիմեց բոլորին, որ օգնեն Լիզին: «Այն կինը, որ որոշել էր ինձ անվճար կերակրել, կարծես թե օգնության կարիք ունի»,- գրել էր Տիմը:

Տեղի ունեցավ անհավանական մի բան: Ընդամենը մի քանի օրում հավաքվեց 70 000$՝ անհրաժեշտ 17 000$-ից այդքան շատ: Լիզն ու հայրը չգիտեին՝ ինչպես երախտապարտ լինեին այդ երկու հրշեջներին: «Ես ընդամենը վճարեցի նրանց նախաճաշի համար՝ ոչինչ չսպասելով, բացի ժպիտից,- ասում է մեծահոգի մատուցողուհին,- մենք պարզապես պետք է բարի լինենք միմյանց հանդեպ: Այդ դեպքում անգամ փոքրիկ մի ժեստը կարող է փոխել ամբողջ կյանքդ»:

Այս պատմությունն ապացուցում է, որ լավությունը միշտ էլ վերադառնում է՝ երբեմն անգամ հազարապատիկ :

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: