Այս մայրն ու դուստրը պարզապես լողո՞ւմ են. իսկ հիմա ուշադիր նայեք նրանց թիկունքից երևացող ջրին

Այս մոր ու իր 2 դուստրերի համար ծովափնյա հանգիստն ավելի վառ կլիներ, եթե նրանց կողքին լիներ պաշտելի ընտանիքի հայրը։ Բայց, ցավոք, նա զինվոր է ու ծառայության բերումով հաճախ է տնից բացակայում։

Բանակային կարգապահությունը շատ խիստ է։ Բայց այստեղ անգամ ղեկավարությունը կարող է մի քիչ բարեհոգի վերաբերմունք ցույց տալ։

Կրտսեր որդին ընտելացել է հոր հաճախակի բացակայություններին։ Նա խայտում է ջրում և ուրախանում կյանքով։ Իսկ, այ, դստրիկը ահավոր թախծում է։ Նա րոպեն մեկ մորը հարցեր է տալիս հոր մասին, իսկ մայրը պատասխանում է, որ հայրիկը խոստացել է օրերս արձակուրդ գալ, ուղղակի պիտի մի քիչ սպասել։

Բարեբախտաբար, այս անգամ բանակայինին հաջողվում է նախատեսվածից շուտ արձակուրդ վերցնալ, ու նա որոշել է իր հարազատներին փոքրիկ անակնկալ մատուցել։

Իսկ հիմա ուշադիր նայեք այս հրաշալի ընտանիքի թիկունքից երևացող ջրին։ Ոչ մի բան չնկատեցի՞ք։ Ուրեմն դիտեք տեսանյութն ու ամեն ինչ կհասկանաք։

Այս տեսանյութի հեղինակ դարձած ընտանիքի բարեկամն աղջկան ասաց, որ մտադիր է լուր նկարել նրա հոր համար։ Նա մորն ու երեխաներին խնդրում է նկարվելու համար դիրք բռնել՝ այդպիսով նրանց ուշադրությունը ծովից շեղելով։ Արդեն, երբ կնոջ թիկունքից հայտնվում է ակվալանգով հսկայական կերպարանքը՝ կինը նոր միայն գլխի է ընկնում։ Եվ նրա ուրախությանը չափ չկար։


Համաձայնեք, հանդիպումը շատ հուզիչ էր կազմակերպված, իսկ հայրիկն ու նրա հիանալի ընկերն ուղղակի կեցցեն։ Անսպասելիությունից դուստրը  մի գլուխ կրկնում է․ «Հայրիկը, հայրիկը․․․» ու գրկից բաց չի թողնում իր սիրելի հորը։  Վերամիավորման այս երջանիկ պահը ընտանիքում դեռ երկար կհիշեն։

infosarm.ru


Понравилась статья? Поделиться с друзьями: