
Պարվինա Սաիդովան 27-ամյա մոդել է Տաջիկստանից: Նա իր հինգ զավակներին միայնակ է մեծացնում, քանի որ այդ տարիքում արդեն հասցրել է ոչ միայն բազմազավակ մայր դառնալ, այլ նաև այրիանալ: Պարվինայի ամուսինը մահացել է, երբ նրանց հինգերորդ երեխան դեռ շատ փոքր էր:

Մեծ ընտանիքը պահելու և երեխաներին պատվով խնամելու համար համարձակ կինը որոշեց փորձել իրեն մոդելային բիզնեսում, նա գնաց քաստինգի եւ գրավեց առաջին տեղը հարյուր մասնակիցներից:


Սա 5 երեխաների մոր մոդելային կարիերայի սկիզբն էր: Նա կարողացել էր պահպանել ինչպես իդեալական կառուցվածքն, այնպես էլ գեղեցիկ տեսքը:

Այսօր Պարվինան համարվում է Ասիայի ամենագեղեցիկ մոդելը:

Նա արդեն նկարահանվել է գեղարվեստական ֆիլմի գլխավոր դերում, մասնակցում է տեսահոլովակների նկարահանումների, մասնագիտանում է հագուստի մոդելավորման մեջ, սկսել է երգել: