Այս կինը 66 տարեկան հասակում լույս աշխարհ բերեց իր առաջին երեխային․ Ահա թե ինչպիսի տեսք ունի նա այսօր

Այս դարաշրջանում այլևս զարմանալի չէ, որ ժամանակակից կանայք սկզբում ձգտում են կարիերա կառուցել, իսկ հետո միայն մտածել սերունդների մասին: Եվ, չնայած ծննդաբերության հարցում եվրոպացի կանանց միջին տարիքը մեծանում է ամեն տարի, Ադրիանա Իլիեսկուի օրինակը դեռ եզակի է: 2005 թվականին Ռումինիայի բնակչուհին գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ 66 տարեկան հասակում լույս աշխարհ բերելով իր առաջնեկին:

Ադրիանայի կյանքի հանգամանքներն այնպիսին էին, որ կյանքի մեծ մասի ընթացքում նա չէր կարողանում երեխա ունենար: Վաղ ամուսնությունը երջանիկ չէր, ամուսինը երեխաներ չէր ուզում: Հղիության արհեստական ​​ընդհատումից հետո կինը չէր կարող ինքնուրույն ծննդաբերել: Շուտով զույգը բաժանվեց, իսկ Ադրիանան սկսեց մտածել միայն աշխատանքի մասին:

Կինը համալսարանում դասավանդում էր ռումինական գրականություն և գրում մանկական գրքեր: Նա իր հաշվին ուներ ավելի քան 25 հրատարակված գիրք: Կինն այլևս երբեք չի ամուսնացել և երբեք չի հանդիպել իր տղամարդուն: Նրա ամբողջ ժամանակը պատկանում էր ստեղծագործությանը և ուսանողներին:

Եվ, այնուամենայնիվ, կինը հասկացավ, որ բաց է թողնում կյանքում ամենակարևորը` մայրությունը: Նա որոշեց արհեստական բեղմնավորում կատարել և ինը երկար տարիներ նվիրեց  բժշկական ցուցումներին: Ֆիզիկական սահմանափակումներից բացի, նա ստիպված էր զգալ ամենաուժեղ հոգեբանական և հուզական սթրեսը: Ծանոթներն ու հարազատները հիմնականում քննադատում էին Անդրիանայի որոշումը: Նրան մեղադրում էին էգոիզմի և անբարոյականության մեջ: Բայց անկախ ամեն ինչից կինը չփոխեց իր որոշումը:

Ադրիանա Իլիեսկուն կտակ կազմեց իր վաղաժամ մահվան դեպքում, որտեղ երեխայի խնամակալ նշանակեց իր բժիշկին՝ Բոգդանա Մարինեսկուին: Եվ հրաշքը տեղի ունեցավ, 65 տարեկանում կինը պարզեց, որ եռյակի է սպասում: Բայց առողջ ծնվեց միայն Էլիզան: Հակառակ թերահավատների կանխատեսումներին, աղջիկը առողջ ծնվեց: Այս պահին նա 16 տարեկան է, իսկ մայրը՝ 83: Աղջիկը գեղեցիկ է, խելացի և շատ տաղանդավոր:

Էլիզան պարբերաբար հաղթում է մաթեմատիկայի մրցույթներում և օլիմպիադաներում: Անդրիանա Իլիեսկուն երջանիկ է, որ որոշել է մայր դառնալ: Կնոջ խոսքով՝ իրեն դուր չի գալիս իր արտացոլանքը հայելու մեջ, բայց իրեն զգում է 30 տարեկանի պես։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: