Այս կինը կիրճում հողատարածք գնեց ու որոշեց այնտեղ հեքիաթային տուն կառուցել. Սկզբում ընկերները ծաղրեցին նրան, իսկ երբ տեսան վերջնական արդյունքը…

Երբ 15 տարի առաջ էկրան է բարձրացել Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» ֆիլմը, դիտողներից շատերին հիացրել են դրա որոշ կերպարների տները:

Հոբիթներն ապրում էին կլոր դռներով շատ հարմարավետ տներում բլուրների լանջերին:

Շատերի համար հոբիթների տներն այդպես էլ երևակայություն են մնացել:

Իսկ ամերիկուհի Քրիստի Վոլֆը ֆիլմն ընկալել է որպես գործելու ուղեցույց:

Իր փոքրիկ տան համար նա ձեռք է բերել տարածք Կոլումբիա գետի կիրճում:

Իմանալով Քրիստիի ծրագրերի մասին՝ նրա ընկերներն ասել են՝ դա անմտություն է:

Բացի այն, որ կինը պատրաստվում էր աշխատանքի մեծ մասն ինքնուրույն անել՝ նրա տունը գտնվում է մեծ ճանապարհներից հեռու:

Սակայն այսօր մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում Քրիստիի տուն. հոբիթի իսկական տնով հիանալու ուրիշ տեղ չկա:

Ֆիլմի օրինակով կնոջ տան մեծ մասը գտնվում է կիրճի խորքում:

Դրսից Քրիստիի տունն իսկական հեքիաթային տնակի տեսք ունի:

Իսկ ներսում կան ժամանակակից բոլոր հարմարությունները:

Տան յուրաքանչյուր մասնիկը հեքիաթային ոգով է:

Ահա այսպիսի տեսարան է բացվում Քրիստիի տնից:

Դե, այսպիսի տեսարանի համար մարդիկ պատրաստ են բավական մեծ գումարներ վճարել:

«Հոբիթի տնակ» կառուցելով և մի քիչ այնտեղ ապրելով՝ կինը հիմա այն կարճաժամակետ վարձով է տալիս:

ԱՂԲՅՈՒՐ

 

Понравилась статья? Поделиться с друзьями: