Այսօրվա դրությամբ դժվար է պատկերացնել կյանքն առանց լվացքի մեքենայի։ Այս հանճարեղ ու անհավանական օգտակար սարքը հեշտացնում է կենցաղը, շատ ուժ ու ժամանակ խնայում։
Սակայն հարկ է հիշել, որ ցանկացած կենցաղային սարքավորում ունի շահագործման կանոններ, որոնց անհրաժեշտ է հետևել։
Ինչ իրեր չի կարելի լվանալ լվացքի մեքենայով, որ չվնասեք ոչ տեխնիկան, ոչ էլ իրերը։

Մանր հուլունքներով, փայլերով ու այլ նմանատիպ դետալներով իրեր
Բանն այն է, որ դրանք կարող են պոկվել լվացքի ընթացքում և վնասել թմբուկը։ Այդպես մեքենան կսկսի ժանգոտել և հագուստի վրա լաքաներ թողնել։
Նման իրերը կարող եք լվանալ՝ նախապես դնելով ցանցից պարկիկի մեջ։ Այն կարող եք գտնել տնտեսական խանութներում։
Կաշվե իրեր
Մի գցեք լվացքի մեքենան կաշվե և կաշվի փոխարինիչից հագուստ։ Սա վերաբերվում է նաև կաշվե դետալներով սպորտային կոշիկներին։
Բանալի, մետաղադրամ
Ակնհայտ կետ է, այնուամենայնիվ շատերը մոռանում են ստուգել հագուստի գրպանները՝ լվանալուց առաջ։ Այդպես վտանգի եք ենթարկում ձեր տեխնիկայի կյանքը։

Իրեր, որոնք պիտի պահեն կոշտ ձևը
Սա վերաբերվում է բաճկոններին, որոշ գլխարկներին և նմանատիպ իրերին։ Ցանկալի է դրանք տալ քիմմաքրման, քանի որ կարող եք փչացնել թանկարժեք իրը։
Չափազանց ծանր կամ մեծ քանակությամբ իրեր
Մեքենայի ծանրաբեռնումը կարող է դառնալ թմբուկի կոտրվելու կամ շարժիչի փչանալու պատճառ։ Սրբիչները, ծածկոցները շատ ջուր են կլանում, և դրանց քաշը մի քանի անգամ ավելանում է։
Իրեր, որոնց վրա կան սպիրտի կամ բենզինի լանքաներ
Այրվող նյութերի թողած լաքաները նախապես լվացեք ձեռքով, և միայն հետո գցեք լվացքի մեքենան։
Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը