Այս փոքրիկները ծնվեցին մի քանի տարի առաջ և հայտնի են դարձել ամբողջ աշխարհում։ Բանն այն է, որ Ջեննան ու Ջիլիանը ծնվել են իրար ձեռք բռնած։ Նրանք արդեն մեծացել են, և այսօր նրանք միմյանց համար ամենամտերիմն են և ամենահարազատը։

Աղջիկների ծնվելու տարբերությունը բառի բուն իմաստով մի քանի վայրկյան է, իսկ երբ նրանք ծնվեցին, բոլոր ներկաները անխոս էին մնացել, քանի որ փոքրիկները բռնել էին միմյանց ձեռքերը։

Ինչպես երկվորյակների մայրն է հիշում. «Երբ ես տեսա այդ տեսարանը, սիրտս լցվեց, իսկ ամուսնուս աչքերից արցունքներ հոսեցին։ Անգամ հիվանդանոցի անձնակազմն էր հուզվել»։

Տարիներ անց գրեթե ոչինչ չի փոխվել՝ նրանք դեռ մտերիմ են։ «Աղջիկների միջև ինչ-որ անբացատրելի կապ կա. Նրանք միշտ միասին են և հաճախ իրար ձեռք բռնած։

Եթե փորձեք նրանց առանձնացնել կամ առանձին-առանձին ինչ-որ բան անել նրանց հետ, ապա նրանք սկսում են լացել։ Նրանք ուղղակի չեն կարողանում ապրել առանց մեկը մյուսի»,- ասում է Սառան՝ աղջիկների մայրը։

Երեխաներն այնքան նման են, որ մայրիկն ու հայրիկը հաճախ շփոթում են նրանց, բայց ոչ Ջեքսոնը. նա միշտ գիտի, թե ով է Ջեննան, ով է Ջիլիանը, և ուղղում է ծնողներին, եթե նրանք սխալվում են:

Այժմ Ջեննան ու Ջիլիանն արդեն 7 տարեկան են։ Նրանք ընկերասեր են և շատ մտերիմ: Ջեննան, և՛ Ջիլիանը սիրում են լողալ, զվարճանալ մաքուր օդում և խաղալ նույն խաղալիքներով: Քույրերը նույնիսկ սիրում են միևնույն սնունդը:






Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն