
Մանկատան աշխատանքը թույլ նյարդեր ունեցողների համար չէ: Ես աշխատում էի այնտեղ: Յուրաքանչյուր երեխայի պատմություն խիստ հուզում էր ինձ: Այդ երեխաներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը:
Այդ երեկո մեզ զանգահարեցին հիվանդանոցից և ասացին, որ մեզ մոտ են բերում 1-ամյա մի տղայի: Նրա ծնողները ավտովթարի զոհ էին դարձել և տղան մնացել էր միայնակ:
Տղային մեզ մոտ բերեց մի ոստիկան: Փորքիկն ուներ գեղեցիկ, մեծ, կլոր աչքեր,նա վախեցած էր ու շփոթված: Նա լաց չէր լինում: Նա շոկի մեջ էր: Ես բռնեցի նրա ձեռքը, սիրտն այնպես էր խփում, որ թվում էր, ուր որ է դուրս կթռչի: Ես նրան ասացի. «Մի վախեցիր»: Ու հանկարծ նրա աչքերը լցվեցին արցունքով, երբ աչքերը թարթեց արցունքները գլոր-գլոր սահեցին աչքերից շրթունքները դողում էին:
Նա չէր հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, ինչ է պատահել նրա ծնողների հետ: Ես նրան գիշերը տարա իմ սենյակ, ցանկանում էի նրա հեքիաթ պատմել, հանգստացնել: Նա քնեց, բայց քնի մեջ անընդհատ վեր էր թռչում: Ես գրկեցի նրան, որպեսզի հանգստացնեմ: Ես շատ ժամանակ էի նվիրում տղային, ինձ նկատողություն տվեցին: Պարզվում է մանկատանը չի կարելի երեխաների նկատմամբ հատուկ վերաբերմունք ցուցաբերել: Տնօրենը ինձ ասաց, որ եթե նման կերպ շարունակեմ, կհեռացնի աշխատանքից:
