Այս աղջկա յուրահատկությունը ցնցել է բոլորին․ Ամեն ինչ սկսվել է վնասվածքից հետո

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում ապրող Ռայլի Հորներ անունով այս աղջիկը ամեն օր արթնանում է՝ վստահ լինելով, որ այդ օրը հունիսի 11-ն է: Նրա կյանքը նման է «Արջամկան օրը» հայտնի ֆիլմին, որի հերոսը մոլորվել էր ժամանակի մեջ:

Ամեն ինչ սկսվել է վնասվածքից հետո, երբ պատահաբար հարվածել են նրա գլխին: Դա տեղի է ունեցել հունիսի 11-ին: Եվ հիմա, ինչպես հաղորդում է People-ը, նա չի հիշում, թե ինչ է տեղի ունեցել մինչ այդ օրը և դրանից հետո:

Սկզբում նրան ախտորոշեցին ուղեղի ցնցում: Սակայն պարզվեց վնասվածքը ավելի լուրջ է: Աղջկա հիշողությունը երկու ժամը մեկ «վերաբեռնվում է»: Օրվա ընթացքում նա այլևս չի կարող հիշել առավոտյան ինչ էր անում: Նա ստիպված է անընդհատ ծոցատետրում նշումներ, քանի որ նույնիսկ չի կարող հիշել, թե դպրոցում որտեղ է գտնվում իր իրերի պահարանը:

«Ես ոչ մի նոր հիշողություն  չունեմ   և  շատ վհատված եմ», — ասում է Ռայլին։

Նրա ծնողները նույնպես շատ հուսահատ վիճակում են գտնվում, քանի որ բժիշկները ոչ մի բացատրություն չեն կարողանում տալ այդ  ամնեզիային։ Հետազոտոությունները ոչինչ ցույց չեն տալիս։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: