Կյանքում հաճախ է պատահում, որ մարդիկ դառնում են իրենց դասընկերների ծաղրի պատճառը։ Դպրոցական Բրեաննա Բոնդը հենց այդպիսի աղջիկներից է, ով դարձել է թե՛ դասընկերների, թե՛ իր շրջապատի ծաղրի առարկան։

Հասակակիցների նման պահվածքի պատճառը աղջկա ավելորդ քաշն էր, ով առաջին դասարանում կշռում էր 45 կիլոգրամ, իսկ չորրորդ դասարանում՝ արդեն 85, իսկ դրանում մեղավոր էին Բրեաննայի ծնողները, ովքեր սիրում էին աղջկան երես տալ տարբեր քաղցրավենիքներով և արագ սնունդով։

Միայն երբ տասը տարեկանում աղջկա քաշը հասավ 80 կիլոգրամի, նրանք սկսեցին անհանգստանալ։ Աղջկան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ նրան նշանակեցին հատուկ դիետաներ և սպորտային վարժություններ։ Աղջկան տարան նաև վոլեյբոլի ու լողի։

Աղջիկը շատ էր զայրանում իր ծնողների վրա, որ նրանք ստիպում են իրեն այդքան մարզվել առողջ լինելու համար: Բայց ի վերջո նիհարեց 34 կիլոգրամով: Դա օգնեց ձերբազատվել դասընկերների ծաղրից և շատ նոր ընկերներ ձեռք բերել:

Այսօր Բրեաննան շատ է փոխվել, նա արդեն 14 տարեկան է և կարծես իսկական գեղեցկուհի լինի։ Այժմ նա ինքն է օգնում նրանց, ովքեր իր օգնության կարիքն ունեն։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն