
Ես 22 տարեկան եմ, բայց սկսեցի ինձ վատ զգալ: Կենսական էներգիաս մոտ 2-3 էր 10-բալանոց սանդղակով:
Մարմինս պետք է առույգ և պիրկ լիներ, բայց այն թուլացել էր:
Դեմքիս մաշկը հոգնած տեսք ուներ, թեև ես այն խնամում եմ դիմակներով, քսուքներով, խոզանակով:
Մշտապես քնել եմ ուզում:

Բացի դրանից՝ հաճույքը քաղցր ուտելուց նվազել է: Կոնֆետ եմ ուտում, կրուասան, տորթ կամ քաղցր սուրճ եմ խմում կաթով: Նախկինում դա պարզապես երանություն էր թվում: Իսկ հիմա ոչ:
Հաճույքը վերանում է կերած վերջին կտորի հետ: Իսկ հետո օրգանիզմը սկսում է այդ նույն քաղցրից պահանջել:
Բացի դրանից՝ ես ուզում էի ավելի երիտասարդ երևալ: Չէ՞ որ կան աղջիկներ, որոնք առանց ջանք թափելու իրենց տարիքից 4-5 տարով փոքր են երևում:
Ապացուցված է, որ շաքարավազը վնասում է մաշկը, ու ես որոշեցի հրաժարվել դրանից:

Երկուշաբթի
Շաբաթվա սկզբում ես անսահման ուրախություն էի զգում, որ չպետք է կոնֆետներ, տորթեր ուտեմ, գազավորված ըմպելիք խմեմ: Արդեն օրս սկսում էի մեկ բաժակ կիտրոնաջրով: Վիտամին C-ն նվազեցնում է շաքարի մակարդակը և լավ է ազդում օրգանիզմի վերականգնողական հատկությունների վրա: Իմ քաղցրեղենը մրգերն էին դարձել: Առավոտյան՝ խնձոր, ցերեկը՝ բանան, երեկոյան՝ տանձ: Պարզվում է՝ շատ համեղ է թեյն առանց շաքարի, չրերով խմելը:

Երեքշաբթի
Այդ օրը մայիսի 9-ն էր: Ուտելու մասին մոռացել էի, ընկերներիս հետ գնացել էի Անմահ գնդի հետ տոնը նշելու:
Երեկոյան հոգնած և քաղցած, ես մեկ բաժին տնական սուշիով ընթրեցի: Քաղցր չէի ուզում, այդ օրը թեյը բանանով խմեցի:

Չորեքշաբթի
Առավոտյան 4-ին ուժեղ քաղց զգացի, արթնացա և չկարողացա քնել: Օրգանիզմս քաղցր էր ուզում:
Դժվարությամբ խուսափելով գայթակղությունից՝ ես նախաճաշ պատրաստեցի: Շաքարավազին փոխարինեց 2 թ. գ. մեղրը: Համադրեցի սուրճի հետ՝ բրինձ, քերած դայկոն, խնձոր և կարագով երկու բուտերբրոդ:

Ասեմ, որ օրգանիզմս չէի տանջում և ալյուրով պատրաստված մթերքները չէի բացառել, այլ միայն՝
- Մաքուր շաքարավազը,
- Մուրաբան,
- Պաղպաղակը,
- Կոնֆետները, բլիթները, տորթերը և այլն,
- Հյութերը և գազավորված ըմպելիքները:
Հինգշաբթի
Օրգանիզմս սկսել էր չիփս և նման վնասակար բաներ պահանջել: Փոխարենը՝ ես յուրահատուկ բուսական թեյ պատրաստեցի:

Իմ սիրելի խառնուրդը ներառում է հավասար քանակությամբ եղինջ, երիցուկ և եգիպտացորենի մազիկներ:
Այս թեյը հանում է հեղուկը, տոքսինները, նվազեցնում է քաղցի զգացումը և շաքարի մակարդակն արյան մեջ:
Աշխատանքից հետո զբոսնում էի:

Ուրբաթ
Իհարկե, քաղցր ուզում եմ, բայց օրգանիզմս այլ կերպ է աձագանքում: Լոռամիրգով մի կտոր կարկանդակը չկարողացա ուտել նույնիսկ թույլ քաղցր թեյ խմելով: 2 բաժակ անանուխի թուրմ խմեցի առանց շաքարավազ ավելացնելու ցանկության:

Շաբաթ
Կիտրոնաջուր նախկինի պես խմում եմ, դա գրեթե սովորություն է: Քաղցրից ինձ պաստեղ թույլ տվեցի, բայց 1 կտորից ավել ուտել չկարողացա:
Կիրակի
Մաքդոնալդս մտա: Վնասակար է, բայց երբեմն ինձ թույլ եմ տալիս: Պատվիրեցի միջին կարտոֆիլ, բարբիքյու սոուս և փոքր նարնջի հյութ: Ուզում եմ հավատալ, որ այդ հյութի մեջ նարինջ էր, մնացած առումներով փորձին դեմ չգնացի:

Արդյունքը
Զգացողություն է, որ վերջապես ամեն ինչ կարելի է, բայց ոչինչ չեմ ուզում: Սիրելի «բամբուկ» բլիթը հաճույքով կերա:
Քաշս նվազեց: Առանց ջանքերի, սպորտի և Մաքդոնալդս գնալը հաշվի առնելով:
Քնել չեմ ուզում: Նախկինի պես հոգնում եմ, քունս տանում է, բայց այն բանջարեղենային վիճակը վերացել է:

Մաշկս մաքրվեց, հոգնած տեսքս վերացավ, դեմքս թարմ տեսք ունի: Նախադաշտանային համաշխտանիշին նախորդող սովորական ցանն էլ 3 անգամ պակասեց:
Սննդից կախվածություն չկա:
Այսօր ինձ 11-րդ դասարանցի կարծեցին:
Նյութը հրապարակման պատրաստեց Positive-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին