«Այսօր մեր երեխաներն են թիրախ դարձել, վաղը կարող են ձեր երեխաները դառնալ». Հենրիխ Մխիթարյանի կոչը միջազգայինն հանրությանը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ անգամ գրառում է արել սոցցանցերի իր էջերում: Նա կոչ է արել միջազգային հանրությանը` միջամտել  դադարեցնելու հայերի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռամական գործողությունները:

«Մենք շարունակում ենք ականատես լինել Լեռնային Ղարաբաղի դեմ դաժան ռազմական գործողություններին: Ադրբեջանական զինուժը ռմբակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը և գնդակոծում քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայաստանի Հանրապետության տարածքը ևս ռմբակոծվում է: Տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները վիրավորվել են ադրբեջանական հրթիռային հարվածներից:

Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Հայաստանի բնակչությունը վտանգի մեջ է: Համաշխարհային անվտանգությունն ու խաղաղությունը վտանգի մեջ են: Եթե ամեն ինչ այսօր չդադարեցվի, ապա վաղը կարող է մեր տարածաշրջանից տարածվել դեպի մյուսները: Այսօր մեր երեխաներն են թիրախ դարձել, վաղը կարող են ձեր երեխաները դառնալ:

Ես մեկ անգամ կոչ եմ անում միջազգային հանրությանը հնարավոր ամեն ինչ անել` օգնելու դադարեցնել հայերի դեմ ռազմական գործողությունները և վերականգնել համաշխարհային խաղաղությունը»,-գրել է ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Հենրիխը նախորդ գրառման մեջ կոչ էր արել միջազգային հանրությանը շտապ միջամտել` հերթական ցեղասպանությունից խուսափելու համար:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: