Այսօր Հիսուս Քրիստոսի հարության օրն է

Քրիստոնեական ողջ աշխարհի համար ամենամեծ եւ սիրելի տոնը Զատիկն է։ Զատիկը շարժական տոն է, այսինքն ամեն տարի նրա նշելու օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին Զատիկը նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը (մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 25-ը)։

Տոնի անվանումը ծագում է հրեական «պասեք» բառից։

Պասեքը հրեաների կողմից տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատում է իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։

Հավատացյալների համար Զատիկը (Easter) Քրիստոսի հարության տոնն է։

Похожее изображение

Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։

Զատիկը Հայերի մոտ տոնվել է ապրիլին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։ Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր–ցերեկն իրարից զատելու իմաստով։

news.am

Понравилась статья? Поделиться с друзьями: