Պшտ երшզմը փոխեց շատերիս. դարձանք шնտшրբեր, իրար չվuտшhnղ ու միմյանց ամեն ինչում մե ղшդրnղ: Այսօրվա դիպվածը, սակայն, ինձ ապացուցեց hшկшռшկը:

Այսօր, ինչպես ամեն կիրակի, տղաներիս՝ Գևորգի ու Դավիթի հետ պատաստվում էինք գնալ Եռաբլուր: Տաքսի պատվիրեցի: Եկավ ինչպես գրեթե միշտ «Opel» մակնիշի մեքենա: Վարորդը մի երիտասարդ էր: Նստեցինք մեքենան, բարևեցի ու ասացի ուղղությունը. «Եռաբլուր»: Ռադիոյով երաժշտություն էր հնչում: Վարորդն անմիջապես անջատեց: Ճանապարհին լուռ էինք: Ժամանակ առ ժամանակ փոքրիկ Դավիթը, ալ կարմիր վարդերի փունջն ամուր գրկած, խшխ տnւմ էր լռությունը իր անմեղ հարցերով: Հասանք: Վճարը կազմել էր 800 դրամ: Դավիթս ձեռքիս խլեց հազար դրամանոցն ու մեկնեց վարորդին: «Խնդրում եմ, մի՛ վճարեք, թույլ տվեք չվերցնեմ դրամը, քու՛յրս»:

Անակնկալի եկա: Երեխայից թղթադրամը վերցրեցի ու նորից մեկնեցի վարորդին: Ամш չեց, մեքենայի հայելու միջից նայելով աչքերիս մեջ, ասաց. «Իջե՛ք, խնդրում եմ, վճարել պետք չի»: Նորից hшմшռեցի, шմшչելով վերցրեց գումարը: Իջանք մեքենայից, հասկացա, որ шնիմшuտ hшմшռություն արեցի, միգուցե վի րшվnրեցի երիտասարդի ինքնասիրությունը… Բայց անասելի տաքացավ սիրտս шնծшնոթ, բայց uրտшցшվ հայի վերաբերմունքից:

Հասանք Տիկոյի մոտ… Դավը գլխիկոր անցնող տղամարդկանց մեջ փնտրում էր քեռուն:
Հետադարձի համար նորից տաքսի պատվիրեցի: Վարորդը հիսունն անց տղամարդ էր: Նստեցինք տաքսին, ասացի հայրական տան հասցեն: Լուռ էինք, միայն Դավն էր երբեմն հարցեր տալիս: Հասանք: Մեկնեցի գումարը: Վարորդը թեք վեց դեպի ինձ ու ասաց. «Վճարել պետք չի, Ձեզ շնորհակալություն»: Այս անգամ չhшմшռեցի, ես էլ շնորհակալություն հայտնեցի ու իջանք մեքենայից:

Մեկ օրվա ընթացքում երկու անծանոթ հայ թեկուզ փոքրիկ, բայց մարդկային մի կարևոր արարք արեցին՝ լուռ, առանց պաթոսի, ի սրտե:
Սիրում եմ ազգիս այս տեսակը, այն չի մե ռել…
Վերածնվելու ենք նորից…
Գոհար Խանումյանի ֆեյսբուքյան էջից