Այսօր ընդամենը մի բան եմ ուզում.․․ Արտակ Հովհաննիսյանի գրառումը

44-օրյա պшտերшզմում զ ո հվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փողոցային պայքարի ելածների մեջ ունեմ բազմաթիվ ընկերներ, ծանոթներ, բախտակից եղբայրներ,քույրեր որոնց հետ ունեցել եմ գաղափարական տարբերություններ, բազմաթիվ անհամաձայնություններ , բայց և միշտ իմացել եմ, որ չեն ուզի մի քերծվածք անգամ ունենամ:

Ավելին, նրանցից ոմանք կյանքիս ծանր պահերին կողքս են եղել, ձեռք մեկնել,երբ զրկվեցի հերոս որդուս գրկելու բերկրանքից ճչում էի անարդարության մասին, հենց նրանք էին, որ հանդիպում էին ինձ և դшտшպшրտում ընտանիքիս հետ տեղի ունեցածը, ինձ հետ փնտրում որդուս: Տեսել եմ նաև ինձ հետ լուռ ցավացող , տառապող այն նույն մարդկանց որոնք այսօր պայքարում են նույն արդարության համար, նրանք բոլորիս մեջ են թե որպես հասարակ քաղաքացի թե որպես ոստիկան և թե այլ մասնագիտական ծառայություն իրականացնողներ: Ներկայիս իշխանություններն են պատասխանատու բոլորի անվտանգության համար:

Այսօր ընդամենը մի բան եմ ուզում. որ ոչ մեկ քերծվածք չստանա, մի կшթիլ шրյուն չգա, ոչ ոք չտուժի: Հայաստանի և Արցախի հանրապետություններն էլ չհայտնվեն էլ ավելի վատ, թուլացած իրավիճակում: Սթափություն, խոհեմություն ,հանդուրժողականությն պետք է ցուցաբերվի միմյանց նկատմամբ ,որպեսզի խուսափենք անցանկալի հետևանքներից»
Աստված պահապան ազգիս և երկրիս»,- գրել է նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: