«Այդքան Գեղեցիկ Կին Ունես, Ինչու՞ Ես Բաժանվում»,- Հարցրեց Դատավորը և, Ստանալով Այս Պատասխանը, Կորցրեց Խոսելու Ունակությունը

Մի մարդ գնում է դատավորի մոտ և ասում է, որ ցանկանում է ամուսնալուծվել կնոջից: Դատավորը սկսում է նրան համոզել, որ հետ կանգնի այդ մտքից: -Քեզ համար դժվար կլինի:-Ինձ համար ավելի հեշտ ու լավ կլինի: Նրանք երկար վիճեցին, և վերջապես դատավորն ասաց. -Քո կինը շատ գեղեցիկ է, նա այնքան հմայիչ է, աչք է շոյում, բոլորը գիտեն նրա արժանիքները, ցանկացած տղամարդ կերազի

այդպիսի կին ունենալ, իսկ դու ցանկանում ես բաժանվել: Տղամարդը կոշիկը հանեց և դրեց դատավորի առաջ: – Ինչո՞ւ ես ինձ ցուցադրում քո կոշիկը: – Ինչ կասես, լավ կոշիկ է, չէ՞, հիանալի է, տեսնում ես ինչ գեղեցիկ է, ովքեր տեսնում են, բոլորը հիանում են, այն մարդու աչք է շոյում և բոլորը ցանկանում են ունենալ այսպիսի կոշիկ, և գրողը տանի, միայն ես գիտեմ, թե ինչպես է այս սրիկան սեղմում ոտքս:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: