Ամուսնուս կարծիքով՝ «հղի կանայք չպետք է նյարդայնանան», ուստի նա ինձ լքեց ծննդատնից դուրս գրվելուց  հետո

«Հղի կանայք չպետք է նյարդայնանան», — այսպես ասաց ամուսինս տղայիս և ինձ հիվանդանոցից դուրս գրվելու օրը: Ասաց, հավաքեց ճամպրուկները և հեռացավ: Հիմա, նրա կարծիքով, ես կարող եմ նյարդայնանալ:

7 տարի ամուսնացած ենք եղել, վերջին 5 տարիներին  մենք ցանկանում էինք երեխա ունենալ: Ես խնդիրներ ունեի, ուստի անընդհատ բուժվում էի, հետազոտվում բժիշկների կողմից, արտամարմնային բեղմնավորումը դիտարկելու էինք ծայրահեղ դեպքում:

Ես 30 տարեկան էի, հղիանալու շանսեր  ունեի, ուստի հուսահատորեն կառչեցի նրանից: Վերջին երկու տարիները դժվար են եղել ինձ և ամուսնուս համար:

Ես նյարդային էի դարձել բուժման պատճառով, ամուսինս՝ ամուսինս անընդհատ աշխատանքի էր և ինձ սատարրող չկար: Մենք հաճախ վիճում էինք, բայց միշտ վերջում հաշտվում էինք: Եվ ահա մեկ տարի առաջ իմացա, որ հղի եմ:

Իմ երջանկությանը սահման չկար: Ամուսինս նույնպես երջանիկ էր (ինձ այդպես էր թվում): Ամբողջ հղիության ընթացքում նա ինձ շրջապատեց սիրով և խնամքով: Ես արդեն մտածում էի, որ ահա նա` մեր ընտանիքի երջանկության բաղադրատոմսը, ինչը մեզ պակասում էր:

МУЖ БРОСИЛ В РОДДОМЕ | Аналитик | Яндекс Дзен

Կարծում էի, որ որդուս ծնվելուց հետո ամեն ինչ փոխվելու է ամուսնուս հետ մեր հարաբերություններում: Փոխվեց, բայց ոչ իմ պատկերացրած ուղղությամբ:

Ծննդաբերեցի ժամանակին, ամեն ինչ լավ էր: 5-րդ օրը ես և  որդիս դուրս գրվեցինք հիվանդանոցից: Մեզ դիմավորեցին մեր հարազատներն ու ընկերները: Ամուսինս հպարտորեն գրկել էր որդուս բարուրը:

Տանն ինձ դիմավորեցին փուչիկներով, նվերները սպասում էին ինձ, հյուրերը մի քիչ նստեցին և ցրվեցին: Երեկոյան ես պատրաստվում էի որդուս քնեցնելու: Ամուսինս գալիս է և ասում.

— Դե՛, վերջ, ես գնացի:

Ես չհասկացա, թե որտեղ, ինչու, արդեն գիշեր է փողոցում: Մտածեցի, որ նա աղբն է տանում թափելու:

— Դե՛ գնա:

Նա դուրս բերեց պատշգամբում թաքցրած ճամպրուկը և մի քանի պայուսակ: Հարցրի, թե ուր է գնում իրերով:

-Հասկանո՞ւմ ես, ես վաղուց էի ուզում բաժանվել քեզնից: Ես ուրիշ կնոջ եմ սիրում: Բայց երբ ուզում էի ամեն ինչ պատմել, դու արդեն հղի  էիր: Իսկ հղիները չպետք է նյարդայնանան: Հետևաբար, ես ոչինչ չասացի քեզ, թե չէ ինչ կլիներ երեխայի հետ: Եվ հիմա դու ծննդաբերել ես, այնպես որ ես հեռանում եմ: Հաջողություն:

Ես ապշած կանգնել և, նայում էի, թե ինչպես է նա հեռանում: Ես չէի կարողանում  հավատալ, որ դա ինձ հետ է կատարվում:

Ամուսինս իսկապես հեռացավ մեզնից, դա կատակ չէր: Մեկ շաբաթ անց նա եկավ, մենք քննարկեցինք ամուսնալուծության և ունեցվածքի բաժանման գործընթացը, նրա որդու հետ կապը և ապրուստավճարը:

Հուսով էի մինչև վերջ, որ սա խաղ է: Բայց ոչ:  Ես նրան չստիպեցի մնալ: Նա արդեն վաղուց որոշել էր ամեն ինչ, եթե որդին չկարողացավ հետ պահել նրան, ուրեմն առավել ևս ես չէի կարող:

Որդիս  արդեն 4 ամսական է: Նախկին ամուսինս շաբաթը երկու անգամ գալիս է, վճարում  ապրուստավճարը, և գնում այն ամենը, ինչ անհրաժեշտ է որդուս:

Ես իմացա նրա նոր մուսայի մասին, պարզվեց, որ նրանք 3 տարի միասին էին: Ստի և խաբեության երեք տարիներ: Այսպիսով, ամուսինս չցանկացավ ինձ անհանգստացնել հղիության ընթացքում, բայց նա ճարպկորեն դուրս պրծավ հենց դուրսգրման օրը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: