Ամուսնուս բնակարան է նվիր ստացել և թույլ չի տալիս, որ աղջիկս ապրի այնտեղ

Իրավիճակը հետևյալն է. Ամուսինս բնակարան է ժառանգել իր մորաքրոջից, ճիշտ է փոքր, բայց այն գտնվում է համարյա քաղաքի կենտրոնում: Մենք ունենք երեք երեխա, ավագ դուստրս 19 տարեկան է, նա սովորում է համալսարանում, և երկու տղա` 13 և 6 տարեկան: Ապրում ենք 3 սենյականոց բնակարանում, դեռևս այն հերիքում է մեզ։ Ամուսնուս հետ շատ ենք վիճում այդ ժառանգության շուրջ:

Ես առաջարկում եմ, որ աղջիկիս տեղափոխվի այնտեղ ապրելու, քանի որ նա արդեն մեծ և անկախ, շուտով կկառուցի իր ընտանիքը: Ամուսինս կարծում է, որ դա անարդար կլինի որդիների նկատմամբ, նա ցանկանում է վաճառել բնակարանը և գումարը հավասարապես բաժանել մեր երեք երեխաների միջև: Կարծում եմ, որ այս տարբերակը միանգամայն անհիմն է: Գումարներն այնքան քիչ կստացվի, որ անհնար կլինի երեխաների համար առանձին տներ գնել, իսկ մինչ փոքրերը մեծանան, փողերը պարզապես կմնան հաշվեհամարների մեջ: Իսկ ավագ դուստրս միայն կկարողանա գնել մեքենա…

Թող գոնե երեխաներից մեկը ապահովված լինի բնակարանով, իսկ տղաները փոքր են, դեռ ժամանակ ունենք նրանց հարցերը լուծելու համար: Ամուսինս կարծում է, որ հետագայում այդ բնակարանի պատճառով եղբայրների և քրոջ միջև խաղաղություն չի լինի, իսկ ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Դուստրս չգիտի մեր խոսակցությունների և մտքերի մասին, ուզում ենք նախ որոշում կայացնել ինքներս մեզ համար: Նաև ամուսինս դեմ է իմ տարբերակին, քանի որ բնակարանը լուրջ վերանորոգում է պահանջում, եթե աղջիկս տեղափոխվի այնտեղ ապրելու, իսկ այս պահին մենք դրա համար բավարար գումար չունենք:

Ես ուզում եմ լսել Ձեր տեսակետը, թե որը կլինի լավագույն տարբերակը: Արդյո՞ք ես պետք է նորից համոզեմ ամուսնուս, թե ավելի ճիշտ կլինի անենք այնպես, ինչպես նա է ասում։ Գուցե կա մի այլ տարբերակ, որը ես չեմ տեսնում:

Նյութը պատրաստեց՝ Նոր Ինֆո-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: