Ցավոք սրտի, կյանքում պատահում է, որ ամուսնական զույգերը շատ փորձությունների միջով են անցնում նախքան ծնող դառնալը…

Հանթեր և Հոուփ Մեդդենները երազում էին ծնողներ դառնալ ամուսնության առաջին իսկ օրվանից։ Բայց կինը չէր կարողանում հղիանալ։ Զույգը ստիպված է եղել տարբեր հետազոտություններ անցնել։ Եվ արդյունքում՝ երկար սպասված հղիություն։ Բայց, ցավոք, երեխան չի ծնվել, նույնիսկ վաղ փուլում Հոփի մոտ չզարգացող հղիություն է ախտորոշվել: Իրավիճակը նորից կրկնվեց մի քանի ամիս անց…

Երրորդ հղիության ժամանակ ծննդաբերությանը մնացել էր ընդամենը մեկ եռամսյակ, սակայն գերթական ուլտրաձայնային հետազոտության ժամանակ նա և իր ամուսինը նորից լսեցին սարսափելի եզրակացությունը. «պտղի սիրտը չի բաբախում…»:

Վշտահար զույգն այլևս հույս չուներ, որ երբևէ կկարողանա ծնող դառնալ։ Որոշ ժամանակ անց Հոուփը կրկին պարզում է, որ հղի է։ Աղջիկը սկզբում որոշեց չմտածել վատի մասին, այլ մտածել և հավատալ միայն լավին և աղոթել Աստծուն:

Ամեն ինչ լավ անցավ։ Ինը ամիս անց ծնվեց փոքրիկ Էվելինը։ Ծննդին ներկա է եղել մի աղջիկ-լուսանկարիչ, ով ֆիքսել է ծնողների և երկար սպասված երեխայի հանդիպման առաջին րոպեները։ Նայելով այս կադրերին՝ դժվար է զսպել արցունքները։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն