Ամուսինս օրեր առաջ պատահաբար լսել է, թե ինչպես է զինվորը մորն ասում, որ կորցրել է դրամապանակը․․․

Թեպետ ամուսինս դեմ է, որ ես ինչ-որ մեկին պատմեմ սա, բայս չպատմել չեմ կարող։ Մեծ հաճույքով կկիսվեմ, թե նա ինչ արարք է գործել, գուցե ժպտաք կամ էլ ինքներդ ձեզ համար ինչ-որ հետևություն անեք։

Ամուսինս ավտոկայանում էր, երբ պատահաբար լսել է, որ զինվորական համազգեստով մի երիտասարդ խոսում էր մոր հետ՝ ասելով, որ կորցրել է դրամապանակը, ու հիմա չգիտի, թե ինչպես հասնի տուն։

Ամուսինս մոտեցել է նրան ու հետաքրքրվել, թե ինչ է պատահել ու ինչով կարող է օգնել։ Երիտասարդը բացատրել է, ներկայացրել իրավիճակը՝ հայտնելով, որ ծառայում է բանակում ու մի քանի օրով պիտի գնար տուն, սակայն միայն ավտոկայանում է հայտնաբերել կորուստը։

Ամուսինս նրան շնորհակալություն է հայտնել ծառայության համար, իմացել է, որ նրան 13 000 դրամ է անհրաժեշտ՝ տաքսիով տուն գնալու համար, քանի որ ավտոբուսի ժամն արդեն անցել է։ Ամուսինս բացել է դրամապանակը ու ողջ եղածը՝ 22 000 դրամը, տվել է նրան։

Ես այնքան եմ հպարտանում, որ նման մարդու հետ եմ ապրում։ Հպարտանում եմ նաև մեր բոլոր զինվորներով և զինծառայողներով։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: