Ամուսինս սիրում է մեկ այլ աղջկա, բայց միևնույն ժամանակ շարունակում է մնալ ինձ հետ

Ամուսնուս հետ ամուսնացած ենք արդեն 12 տարի։ Ես 34 տարեկան եմ, իսկ նա՝ 38։ Ես սկսել էի նկատել, որ նրա կյանքում կա մեկ ուրիշ կին։ Նա մեր ազգականներից մեկի ծանոթն է, մենք նրա հետ աշխատում էիք նույն ընկերությունում։ Ամուսինս վերցրել էր նրա հեռախոսահամարը և ամեն օր փոխանակվում  էր հաղորդագրություններով։ Նա սկսել էր  ավելի հաճախ այցելել մեր ազգականին, որպեսզի այնտեղ հանդիպի այդ աղջկան։ Ես արգելում եմ նրան, բայց նա էլի շարունակում է կապ հաստատել նրա հետ, բայց ես հաստատ գիտեմ, որ նրանց մեջ դեռ ոչինչ տեղի չի ունեցել, միայն հաղորդագրություններ և հեռախոսազանգեր։

Я не только мать, но и жена, а муж об этом забыл…»

Ես խոսել եմ ամուսնուս հետ այդ թեմայով, և նա ոչինչ չի հերքել, քանի որ հասկանում է, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Նա ասում էր, որ գիտի, որ այս ամենը սխալ է, բայց չի կարողանում կառավարել իրեն։ Նա ասում է, որ չի դավաճանի ինձ, բայց ես շատ եմ վախենում, քանի որ կյանքում ամեն ինչ էլ կարող է պատահել։

Ինչպե՜ս պահեմ ինձ այս իրավիճակում, ինչպե՜ս անեմ, որ նա իր մտքից հանի այդ աղջկան, միգուցե շտապ ամուսալուծվեմ նրանից, քանի դեռ նրանց մեջ ոչինչ չի կատարվել, թե սպասեմ մինչև այս ամենն ավարտվի։ Նրա հետ առաջին անգամ է նման բան կատարվում և ես չգիտեմ թե ինչպես օգնեմ նրան, որպեսզի միևնույն ժամանակ չտուժվեմ նաև ես։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: