Ամուսինս սիրուհու պատճառով լքեց ինձ և երեխաներիս, իսկ տարիներ անց ափսոսաց իր քայլի համար, բայց արդեն ուշ էր

Ամուսինս լքեց ինձ: Նա գնաց երիտասարդ ընկերուհու մոտ, ով այդ պահին իր համար տիեզերք էր: Եվ նույնիսկ մեր հինգ երեխաները նրան հետ չպահեցին: Այդ պահին կրտսեր դուստրս ընդամենը վեց ամսական էր։ Ամուսինս իր հետ վերցրեց գրեթե ամեն ինչ, ինչը կարող էր դուրս հանել բնակարանից:

Ես լուռ հետևում  էր, թե ինչպես են բանվորները տնից  հանում  համատեղ գումարներով գնված կահույքը և տեխնիկան։ Երկար նայելուց և մտածելուց հետո ասացի ամուսնուս․ «Մենք տարիներ անց կհանդիպենք և այդ ժամանակ ես նորից կունենամ ամեն ինչ»:

Անցան տարիներ և մի օր դուռս թակեցին, զարմացա՝ դա ամուսինս էր։ Նա կորցրել էր ամեն ինչ: Նրա երիտասարդ կինը լքել էր իրեն նոր, երիտասարդ և հարուստ տղամարդու համար, իսկ նախկին ամուսնուս մնացել էր միայն միայնությունն ու հիվանդությունները․․․

Նրան թեյ լցրեցի: Այդ տարիների ընթացքում ես երկրորդ կրթություն էի ստացել, աշխատում էի երկու տեղ լիովին ապահովվելով և՛ ինձ, և՛ երեխաներիս: Ես արդեն շփվում էի մեկ այլ տղամարդու հետ։ Բնակարանս հասցրել էի համալրել ամեն ինչով՝ կահույք, տեխնիկա, թանկարժեք գորգեր և այլն: Ես ոչնչից չէի վախենում, քանի որ երեխաներս կողքիս էին։

Նախկին ամուսինս նայում էր իր կողմից լքված ընտանիքին և չէր կարողանում որևէ բառ արտասանել: Երեխաները նրան չէին ճանաչում, քանի որ անցել էր հինգ տարի: Փոքրերը հյուրասենյակում գորգի վրա խաղում էին, իսկ մեծերը դասերն էին սովորում:

Նրանց համար նա միայն պատահական հյուր էր, ով եկել էր իրենց մորը այցի: Երբ թեյը վերջացավ, երեխաները նրան հարգանքով դռան տեղը ցույց տվեցին: Նա դուրս եկավ և երկար ժամանակ թափառեց հարևան փողոցներում՝ երազելով վերադառնալ անցյալ և ուղղել իր սխալը: Բայց արդեն ուշ էր, շատ ուշ …

Հաճախ մարդիկ չեն կարողանում գնահատել այն, ինչ ունեն և դրա համար հետագայում շատ են զղջում։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: