Ամուսինս 30 տարեկան է, ես՝ 26։ Մենք միասին ենք արդեն 7 տարի, որից 2 տարին է, որ ամուսնացած ենք։ Մի փոքր ցանկանում եմ խոսել ամուսնուս և նրա ծնողների հարաբերությունների մասին. Նրանք ապրել և այժմ էլ ապրում են քաղաքից դուրս, նրանց հարաբերությունները չստացվեցին և ամուսինս դեռահաս տարիքում մեկնեց քաղաք։

Ֆինանսների հարցում նրան ոչ ոք չէր օգնում, նա ապրում էր ընկերների հետ և փոքր չափով գումար էր վաստակում։ Երբ նրա հետ հարաբերություններ սկսեցի, ծնողների հետ շփումը դեռ վատ էր։ Կամաց-կամաց ոտքի կանգնեցինք, նա աշխատում էր, իսկ ես ուսումս ավարտեցի։ Ֆինանսական առումով ամեն ինչ կայունացավ։
Այժմ հարաբերությունները բարելավվել են, և ամուսինս պատրաստ է իր վերջին կոպեկն անգամ տալ, որպեսզի գոհացնի ծնողներին: Թվում է, թե նա փորձում է ինչ-որ կերպ սիրաշահել իր ծնողներին, գովասանքի կամ ուշադրության արժանանալ, որը նրանք չեն տվել իրեն իր երիտասարդության տարիներին:

Ամուսինս ունի կրտսեր եղբայր, ով 18 տարեկան է։ Սկեսուրս երբեմն նրա հետ գալիս է քաղաք։ Եվ նա հեռանում է մեր տնից տարբեր սարքավորումներով։ Ամուսինս նրանց արդեն տվել է նոթբուք, պլանշետ, նոր մսաղաց, որն անձամբ ինձ էր նվիրել։ Առանց իմ իմացության տվել էր նրանց, հետո նկատեցի, որ չկա։ Ես շոկի մեջ էի՝ նույնիսկ լացեցի:
Հիմա ամուսինս տնից է աշխատում, փողը կա՛մ կա, կա՛մ չկա։ Նրա ծնողները բողոքում են, որ փող չկա։ Բայց այսօր պարզվեց, որ փոքր եղբոր համար նոր համակարգիչ են գնել։ Ամուսնուս ասում են, որ իրենց մոտ ամեն ինչ վատ է, և նա նրանց համար նվերներ է գնում մեր ընտանիքի վերջին գումարով։

Դա մի տեսակ խելագարություն է: Մայրն iPhone ունի, եղբայրը՝ նույնպես և պահանջում է բրենդային իրեր:
Ի դեպ, իմ ծնողները գրեթե երբեք օգնություն չեն խնդրում մեզանից, ավելին, մթերքներ են ուղարկում մեզ իրեց սեփական այգուց, իսկ երբեմն էլ նույնիսկ գումար։
Արդեն անհարմար։ Ես կցանկանայի դա քննարկել ամուսնուս հետ: Բայց լռում եմ, որպեսզի կոնֆլիկտներ չլինեն ու նրան չլարեմ ծնողների դեմ։ Ես դեմ չեմ օգնելուն, բայց ոչ ի վնաս մեր ընտանիքի: Չգիտեմ, թե ինչպես հաղթահարեմ այս խնդիրը:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն