Ամուսինս ձեռք է բարձրացրել ինձ վրա. Չգիտեմ ներե՞մ, թե՞ ամուսնալուծվեմ․ Օգնեք ինձ Ձեր խորհրդով

Ի սկզբանե, ամուսինս չխմող, հավասարակշռված մարդ էր, նույնիսկ ձայնը չէր բարձրացնում։ Մենք ամուսնացած ենք արդեն 4 տարի։ Անցյալ տարի երեխա ունեցանք: Ծնվելուց հետո նա լավ չի քնում։ Ես կարող եմ գիշերը 7-8 անգամ արթնանալ։ Իսկ ամուսինս քնում է առանձին սենյակում։

Ամբողջ ժամանակ նա ընդամենը երկու անգամ է արթնանում, երբ ես արդեն լրիվ հոգնած ու հիստերիայի մեջ եմ լինում։ Նա նստում է մոտ կես ժամ, իսկ հետո քնում մինչև առավոտ։

Ես սկսեցի բողոքել ամուսնուս, որ նա երբեք չի նայում երեխային։ Արդեն դեպրեսիայի շեմին էի, անընդհատ քնի պակաս և լարված վիճակ։ Նա համաձայնեց, որ հաջորդ գիշեր վեր կկենա և կնստի երեխայի հետ։

Արդյունքում ոչինչ չստացվեց։ Առաջին անգամ, երբ փոքրիկն արթնացավ, ամուսինս նույնիսկ չլսեց. Ես գնացի նրա մոտ, արթնացրի, հիշեցրեցի իր խոստման մասին։ Նա վեր կացավ, մնաց երեխայի մոտ, իսկ ես քնեցի։ Որոշ ժամանակ անց լսում եմ՝ նորից լաց։ Ես վեր եմ կենում ու տեսնում, որ ամուսինս նորից քնած է: Նորից արթնացրի նրան, նա սկսեց բարկանալ։ Ի պատասխան՝ ես ասացի, որ ես դա ամեն երեկո եմ ունեմ։

Ես նորից քնեցի, բայց փոքրիկը երկար ժամանակ արթուն էր՝ օրորոցում լաց էր լինում։ Ամուսինս, ինչպես միշտ, ոտքի չկանգնեց, գնացի նրա մոտ ու խնդրեցի, որ արթանա։ Անցավ 20 րոպե, իսկ ամուսինս դեռ քնած է։ Ես բարկացա և բարձրաձայն ասացի, որ նա ինձ երբեք չի օգնում, որ ես չեմ կարողանում նույնիսկ առավոտյան հանգստանալ։ . Ինչին նա ինձ ասաց․ «հանգիստ թող ինձ ու գնա այստեղից»։

Այդպիսի կոպտությունից ցնցվեցի, սկսեցի ասել, որ դա նաև իր երեխան է, ինչու՞ պետք է ես միայնակ խնամեմ նրան։ Իսկ նա պատասխանեց․ «Մի բառ էլ ասես, կխփեմ»։
Ես չէի հավատում, որ նա կարող է դա անել, երեխային գրկած կանգնեցի նրա դիմաց և շարունակեցի պահանջներ ներկայացնել։ Նա կանգնեց, ճոճվեց ու բռունցքով հարվածեց դեմքիս։ Նրան չխանգարեց անգամ այն, որ երեխան իմ գրկում էր։ Ես շատ վախեցա, փոքրիկի հետ փախա սենյակ, փակվեցի այնտեղ և մինչև առավոտ դուրս չեկա։

Առավոտյան նա սովորականի պես վեր կացավ ու գնաց իր համար սուրճ պատրաստելու։ Սպասում էի ներողություն խնդրելուն, բայց նա նույնիսկ չէր պատրաստվում խոսել ինձ հետ, չարձագանքեց ո՛չ ինձ, ո՛չ երեխային։ Ըստ երևույթին, նա կարծում էր, որ ես եմ մեղավոր, որ ես եմ նրան նման քայլի դրդել։ Հագնվեց և դուրս եկավ տնից։

Երեկոյան եկավ ծաղիկները ձեռքին ու ներողություն խնդրեց։ Ես ուզում եմ փրկել ընտանիքս, բայց վախենում եմ, որ ամուսինս նորից ձեռք կբարձրացնի ինձ վրա։ Մայրիկը նույնպես վախենում է մեզ համար և առաջարկում է տեղափոխվել իր մոտ: Իսկ ընկերուհիս ասում է երկրորդ հնարավորություն տուր: Չգիտեմ, թե ինչ անեմ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: