Ամուսինս հրաժարվում է ընդունել մեր տղային

Մենք ամուսնացած էինք արդեն 7,5 տարի, որից 6 տարին մենք չէինք կարողանում երեխա ունենալ: Ստուգվեցինք, տարբեր հիվանդանոցներում և կլինիկաներում, բոլոր բժիշկներն ասում էին մեկ բան՝

-Դուք բացարձակ առողջ եք, պաթոլոգիաներ չկան: Միակ տեղը, որ մենք պարզապես չէինք դիմել գուշակներն էին։

Անցանկալի հղիությունը կանխելու ...

Մի կին, որը բուժում էր կախարդանքների շնորհիվ, բույսեր էր տվել մեզ որպեսզի ամեն օր` քնելուց առաջ պատրաստենք և խմենք։ Բայց ամեն ինչ ապարդյուն էր, ժամանակն անցնում էր, իսկ ես չէի հղիանում: Հույսս արդեն աստիճանաբար կորցնում էի, ավելին մտածում էի երեխա որդեգրել մանկատնից, բայց հրաշքը տեղի ունեցավ:

Այո, դա հրաշք էր, ես հղիացա, 6 տարվա անհաջող փորձերից հետո, վերջապես մեր երազանքը կատարվեց: Հղիությունն ու ծննդաբերությունը լավ անցան, և 9 ամիս անց մենք ունեցանք մի գեղեցիկ տղա: Մենք երջանկության մեջ էինք` յոթերորդ երկնքում, մինչև որ մեր որդին մի փոքր մեծացավ: Որդուս մազերի եչանգը կարմրավուն էր: Ամուսինս սկսեց ինձ մեղադրել դավաճանության մեջ, ասելով, որ կարմիր մազերով երեխան չի կարող ծնել սևահեր և շեկ մազեր ունեցող ծնողներից:

Փորձեցի նրան բացատրել, որ նման դեպքեր շատ են լինում, ես խնդրեցի համացանցում կարդալ, ոի դա եզակի դեպք չէ: Բայց նա չցանկացավ լսել ինձ: Այնուհետև ես նրան փորձեցի համոզել, որպեսզի հանձնի հայրության թեստ, բայց նա չցանկացավ, պատճառաբանելով, որ ես ամեն ինչ կկազմակերպեմ և կկեղծեմ արդյունքները: Վեճերն օրեցօր ավելի էին սրվում, և մի օր ամուսինս հավաքեց իրերն ու հեռացավ անհայտ ուղղությամբ:

Արդեն վեց ամիս է անցել, և նրանից ոչ մի լուր չունեմ: Ավելի ուշ մեր ընդհանուր ծանոթից իմացա, որ ամուսինս տեղափոխվել է ուրիշ քաղաք, բայց չասացին թե կոնկրետ որտեղ, իսկ ես մնացի իմ փոքր որդու հետ` առանց որևէ ապրելու միջոցի, շնորհակալ եմ իմ ծնողներիցս, որ ինձ օգնության հասան այդ դժվար պահին։

Նյութը պատրաստեց՝ hetaqrqire.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: