Ամուսինս հեռացավ, քանի որ իմացավ, որ դուստր եմ ունենալու: Ահա և իմ պատմությունը

Մաշան և Կարենը վաղուց էին պլանավորել երեխա ունենալ, նրանք մանրակրկտորեն էին պատրաստվել այդ իրադարձությանը. հետազոտվեցին, ազատվեցին վատ սովորություններից, խմեցին վիտամիններ: Քանի որ ամուսինը շատ էր ուզում, որ տղա լինի, նրանք նույնիսկ համացանցով հաշվարկել էին տղա ունենալու առավելագույն հավանականությունը:

Հենց որ թեստը ցույց տվեց երկու գիծ, զույգը յոթերորդ երկնքում էր: Կարենը սկսեց պատրաստվել ժառանգի ծնվելուն, անմիջապես գնեց մանկական անկողին՝ մեքենայի տեսքով, կպցրեց կապույտ պաստառներ՝ ռոբոտների պատկերով: Նա իր բոլոր ծանոթներին հայտարարեց, որ շուտով որդի է ունենալու, նրան ձկնորսություն կսովորեցնի, վրանով արշավի կգնան: Կարենի մտքով նույնիսկ չէր անցնում այն կարծիքը, որ այլ կերպ կարող է լինել:

Եվ հետո ուլտրաձայն հետազոտությունը ցույց տվեց, որ աղջիկ կլինի: Կարենը հիվանդասենյակից դուրս եկավ խորը հիասթափությամբ և լուռ զայրույթով: Մաշան փորձեց դրականորեն ցույց տալ իր վերաբերմունքը.

 

«Ես չեմ հասկանում, ինչո՞ւ ես այդքան նեղվել: Աղջիկը նույնպես հիանալի է: Նրանք ավելի մեղմ և հոգատար են, նա քեզ կգրկի, կհամբուրի և կկանչի «հայրիկ»:

— Այո՛, նստի պարանոցիս մինչև կյանքիս վերջը և փող պոկի:

— Ո՞ր դարում ես ապրում, պարոն: Գուցե դեռ օժի՞տ պետք է պատրաստվի: Հիմա բոլորը հավասար իրավունքներ ունեն և երեխաները փողը նույն ձևով են ձգում՝ անկախ սեռից: Ի՜նչ անհեթեթություն:

— Ես արդեն բոլորին ասել եմ, որ ես որդի կունենամ (Կարենը արտահայտեց հպարտությամբ), բայց ահա այսպիսի բան… Ի՞նչ եմ անելու ես նրա հետ: Տիկնի՞կ եմ խաղալու:

— Դու մի տեսակ ստերեոտիպ մտածելակերպ ունես: Դու նախկինում էլ էիր պնդում որդու մասին, բայց ես չէի կարծում, որ ամեն ինչ  այսպես կլինի:

Իրավիճակն օրեցօր տաքանում էր: Ամուսինը չէր դադարում զզվելի ու տհաճ բաներ ասել Մաշային՝ արցունք պատճառելով նրան: Մի անգամ նրանք վերադառնում էին խանութից և հանդիպեցին Կարենի ընկերոջը, ով երեխայի սեռի վերաբերյալ կատակով ասաց. «Ինչ է, դուք այդքան վա՞տ եք աշխատել»: Կարծես աղջիկ ունենալը վատ աշխատանք  է, բայց մի տղայի համար պետք է ամեն ջանք գործադրել: Կարենն օրերով  ընդհանրապես չէր խոսում:

Եվ երբ գործընկերներից մեկը որդու ծննդյան արդիվ նվերներ ստացավ, տղամարդը չկարողացավ դիմանալ դրան, եկավ տուն, իրերը հավաքեց և հեռացավ: Մաշան կանգնեց շեմին, շոեց որովայնը և ասաց. «Ես քեզ շատ եմ սիրում, դուստրս, բայց ցավում եմ, որ դու աղջիկ ես միայն մեկ բանի համար: Մի օր դու քո ճանապարհին կարող ես հանդիպել նման զզվելի տղամարդու»:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: