Ամուսինս կորցրել է բիզնեսը, բնակարանը վաճառված է, գումար չկա: Չի ուզում աշխատել և օրերով պառկած է: Չգիտեմ, թե ինչպես ենք ապրելու

Ես այնպիսի ջերմությամբ եմ հիշում ամուսնուս հետ մեր ծանոթությունը: Նրա հետ հանգիստ ու զվարճալի էր. նա իրեն թույլ չէր տալիս ոչ ավելորդ հայտարարություններ, ոչ էլ գործողություններ անել: Ամեն օր ծաղիկներ էր նվիրում, շատ էր պատմում իր և իր ընտանիքի մասին: Ես մանկավարժական համալսարանի առաջին կուրսի ուսանող էի: Նա ինձնից հինգ տարով մեծ էր և արդեն աշխատում էր գործարանում՝ որպես թիմի ղեկավար: Երկու տարի հանդիպելուց հետո մենք ամուսնացանք: Սկսեցինք  ապրել իր ծնողների  նվիրած տանը:

Երկուսս էլ աշխատում էինք, կյանքի ծրագրեր կազմում, մտածում համալրման մասին:Մի խոսքով, այնպես, ինչպես բոլորը՝ պլաններ, երազանքներ, ցանկություններ:

Երբ ծնվեց մեր առաջին որդին, ամուսինս որոշեց հեռանալ աշխատանքից և փորձեց ստեղծել իր բիզնեսը: Նախնական կապիտալը պարտքով վերցրեց իր ծնողներից, նրանք հենց այդ ժամանակ  վաճառել էին իրենց ամառանոցը:  Տարօրինակ է, բիզնեսում ամեն ինչ լավ էր. դա լվացքատուն  էր, ամուսինս առաջին 2 տարում վճարեց իր պարտքերը:

Մեր կյանքը հագեցած է, մենք հաճախ էինք գնում հանգստանալու, լավ էինք հագնվում, 2 մեքենա էինք գնել և լավ ամառանոց, ես չէի աշխատել, ավելի ուշ երկրորդ երեխան ունեցա:

Այսպես անցավ հինգ տարի, բայց աստիճանաբար բիզնեսի վերջը եկավ: Մրցակիցները ճնշում էին: Սկզբում ամուսինս փորձում էր լողալ ջրի վրա, բայց դա նրան չէր հաջողվում, այնուհետև ինձ համոզեց վաճառել մեր ամառանոցը՝ խոստանալով, որ դա ժամանակավոր է: Չօգնեց: Այդ տարի ամռանը առաջին անգամ մենք հանգստի չգնացինք:

Լվացքատունը  փրկել չհաջողվեց: Այնուհետև սկսեց աշխատել մեքենայի սպասարկման սրահում, բայց նա ոչ մի կերպ  չկարողացավ ոտքի կանգնել: Վաճառեցինք իմ մեքենան: Այնուհետև ամուսինս համոզեց ինձ վաճառել մեր բնակարանը, տեղափոխվել (իհա՛րկե, ժամանակավոր) վարձով բնակարան: Նա երդվեց, որ դա երկար ժամանակով չի լինի, և որ ինքը լավ գաղափարներ ունի:

Ինչ-որ պահի ես նահանջեցի և համաձայնվեցի, հավատացի նրան: Մենք վաճառեցինք բնակարանը, բայց դա չօգնեց, փողերը թռան աղետալի տեմպերով: Իհա՛րկե, ընտելանալով «լավ կյանքին», ցավալի և վիրավորական էր հրաժարվել սովորույթներից, ցավալի էր նայել երեխաներին, ովքեր ստիպված էին իրենց ցանկությունների դիմաց միշտ լսել «ոչ»: Անկեղծ ասած, նույնիսկ փողոցում, երբ տեսնում էի ընկերներիս, իբր կա՛մ փողոցն էի անցնում, կա՛մ ձևացնում, թե իբր չեմ ճանաչում.  այնպես էի ես ամաչում: Երեխաները հարցնում էին իրենց հորը, թե երբ ամեն ինչ կհարթվի, բայց նա կարծես հուսահատվում և անտարբեր պատասխանում էր՝ «չգիտեմ»:

Տվյալ պահին նա ամբողջ օրը պառկում է թախտին  և «մտածում», թե ինչպես վերադարձնի անցյալը: Ես խնդրում եմ, որ գոնե ինչ-որ տեղ աշխատանքի անցնի, բայց նա պատասխանում է, որ «միշտ ժամանակ կունենա աշխատելու իր հորեղբոր մոտ», իսկ այդ ընթացքում մտածում է, թե ինչպես նորից բիզնես հիմնի: Երկու կողմերի ծնողները նույնպես փորձում էին խելքի բերել  նրան, բայց ապարդյուն. «Ես ինքս ամեն ինչ գիտեմ, մի՛ խառնվեք» : Ահա նրա պատասխանը:

Ես՝ որպես ուսուցիչ, աշխատանքի ընդունվեցի դպրոցում, բայց չեմ կարող հասցնել հոգալ երկու երեխաներիս  և <<բիզնեսմեն>> ամուսնուս կարիքները: Նրան խելքի բերել չի հաջողվում: Երբեմն մեր խոսակցությունները վերածվում են վեճերի, նա ինձ մեղադրում էր, որ իր հետ ապրել եմ փողի պատճառով, և այժմ, այս ծանր ժամանակահատվածում, նրան չեմ սատարում և «սղոցում եմ նրա ուղեղը»: Իհա՛րկե, դա այդպես չէ:

Խորհուրդ տվեք, թե ինչ կարելի է անել նման իրավիճակում: Մի կողմից ես չեմ կարող ամեն ինչ իմ ուսերին տանել և ուզում եմ, որ վերջապես դադարի ինքն իրեն խղճալ,  գնա և գոնե ինչ-որ բան վաստակի երեխաների համար: Մյուս կողմից, ես վախենում եմ ուժեղ սեղմել նրան, հստակ է, որ ընկճված վիճակում է, վախենում եմ, որ ինչ-որ անդառնալի բան կարող է անել  իր հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: