Ամուսինս լքելով ինձ հեռացավ իր սիրուհու և երկու երեխաների մոտ, իսկ ես և որդիս միայնակ մնացինք

Մի քանի օր առաջ ՝ 23 տարվա ամուսնությունից հետո, ամուսինս լքեց ինձ և հեռացավ սիրուհու մոտ: Ավելի ճիշտ, ես նրան դուրս հանեցի մեր վեճի ժամանակ:

Սա իմ երկրորդ ամուսնությունն է և կրկին անհաջող: Առաջին ամուսինս նույնպես սկզբից դավաճանեց ինձ, ապա նորից հեռացավ իր սիրուհու մոտ:

Առաջին ամուսնությունից ունեցած որդիս արդեն մեծահասակ է, իսկ երկրորդ ամուսնությունից երեխան դեռ դպրոցական է:

Ես իմացա, որ ամուսինս ունի երկրորդ ընտանիք արդեն շատ վաղուց՝ 9 տարի առաջ: Նրանից արդեն ունի երկու երեխա, կազմել են ընդհանուր բիզնես: Ամուսինս բնակարան էր գնել նրանց համար և բիզնեսից ստացված հասույթի կեսը տվել է սիրուհուն:

Ինչպե՞ս եմ ես ապրել այդ 9 տարիները: Սարսափելի էր, հատկապես սկզբնական ժամանակները: Դժվար է իմանալ, որ քեզ խաբում են: Հետո ինչ-որ կերպ ընտելացա այդ ամենին, հույս ունենալով, որ ամուսինս կփոխի իր ընտրած ուղին:

Ես ամբողջությամբ նյարդային վիճակում էի գտնվում ` վեճեր, սկանդալներ, վիրավորանքներ: Նա ասում էր, որ ոչ ես եմ իրեն պետք, ոչ էլ իր սիրուհին, նրան միայն երեխաներ են պետք։

Եվ ահա մի քանի օր առաջ դուրս հանեցի նրան տնից: Ես ինքս էլ իմ տեղը չեմ գտնում: Ես այսքան տարիների ընթացքում շատ եմ ընտելացել նրան: Չգիտեմ, թե ինչպես վարվեմ նման իրավիճակում, բայց մի բան հաստատ է, ես նրան ետ չեմ ընդունի։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: