Ամուսինս թունավորում է մեր բոլոր տոները․․․ Ատում եմ Նոր տարին, իմ ծննդյան օրը, մարտի 8-ը․․․

Երբ երիտասարդ էի, խենթանում էի տոների համար։ Անհամբերությամբ սպասում էի՝ պատկերացնելով, թե ինչպես եմ պատրաստվելու, ինչ եմ դնելու սեղանին, ինչպես եմ ընկերներիս հետ ուրախ ժամանակ անցկացնելու։ Մարմնովս երջանկության դող էր անցնում։

Բայց հիմա այդ ամենը մնացել է անցյալում։

Երբ հիշում եմ, որ առջևում որևէ տոն կա, սիրտս խառնում է։ Ես պարզապես չեմ ուզում, որ այդ օրը մոտենա, գա։ Քանի որ ունեմ ամուսին։ Նա ցանկացած տոնից քամում է ամբողջ ուրախությունը։

Օրինակ իմ վերջին ծննդյան օրը։ Նա առավոտից սկսեց իր իրավունքներից խոսել, վիճել ինձ հետ։ Նա ուզում էր, որ մենք գնանք զբոսնելու, իսկ ես տանը մնալու տրամադրություն ունեի։ Հյուրեր կանչելու մասին խոսք չկար, քանի որ գումար չունեինք։ Ու դա էր պատճառը, որ դրսում անիմաստ քայլելու ցանկություն էլ չունեի։

Ես ատում էի այդ օրը, իսկ բոլոր ծանոթներս, ընկերներս ու հարազատներս զանգում ու ուրախ-ուրախ շնորհավորում էին։ Հեռախոսի մեջ ծաղկում էր մի կյանք, որն իրականում ես չունեի։

Վերջին մարտի 8-ը։ Առավոտյան գնացել էինք ամուսնուս գործերով։ Երբ դրանք ավարտվեցին, թեթևացած շունչ քաշեցի, որ արդեն մտնելու ենք խանութ ու գնանք տուն։ Իմ քույրիկն ու ընկերուհին պիտի գային մեր տուն։ Բայց տաքսիի մեջ ամուսինս սկսեց գոռալ ինձ վրա, որ արդեն հոգնեցրել եմ իրեն իմ ճաշկերույթներով։ Ու առահասարակ, նա ուզում էր պառկել տանն ու հանգստանալ։

Նոր տարին։ Դեկտեմբերի 31-ին նա հանկարծ հիշեց, որ չունի նորմալ կոստյում՝ տոնը դիմավորելու համար։ Օրվա կեսը, երբ պիտի ուտեստներ պատրաստեի, քանի որ մինչ ամսի 30-ը աշխատել էի, ծախսեցի ամուսնուս հետ խանութներով շրջելու վրա։ Արդյունքում ոչինչ չգտանք, որովհետև կամ նրան դուր չէր գալիս, կամ թանկ էր։ Երբ հասանք տուն, նա մեծ սկանդալ սարքեց, ափսեներ շպրտեց հատակին՝ կոտրելով դրանք, մեղադրեց ինձ, որ ոչինչ չունի հագնելու։ Պարզվեց, մի քանի օր առաջ պիտի նրան ասեի, որ գնա կոստյում գնի։ Ամանորյա տրամադրությունս այդ օրը անհույս վերացավ։

Ու ասա միայն վերջին մի քանի դեպքը պատմեցի, կան բազմաթիվ այլ դառը պահեր․․․

Մի խոսքով, չեմ սիրում տոները․․․

Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: