Ամուսինս թաքցնում էր, որ հարուստ է, մինչ մեր որդու ծնվելը

Միլենան և Դավիդը ծանոթացել էին հիվանդանոցում. տղամարդն այնտեղ հայտնվել էր որովայնի շրջանում ցավի պատճառով, իսկ աղջիկը նրա բուժող բժիշկն էր: Միլենան երիտասարդ էր և վերջերս էր ավարտել ուսումը:

Հիվանդանոցում անցկացրած ժամանակահատվածում տղամարդը տպավորված էր աղջկա հոգատարությամբ, գեղեցկությամբ և խելքով, և որոշեց, որ իրենց հարաբերություններն այսքանով չպետք է ավարտվեն: Դուրս գրվելուն պես սկսեց քայլեր ձեռնարկել: Ծաղիկներ էր ուղարկում, իսկ հետո էլ թատրոն հրավիրեց: Միլենան համաձայնեց:

Հարաբերությունները լուրջ ընթացք ստացան և նրանք շուտով ամուսնացան: Ամուսիններն ապրում էին Միլենայի բնակարանում, քանի որ ամուսնու տունը քաղաքի մյուս ծայրում էր, իսկ այնտեղից դժվար է աշխատանքի հասնելը:

Մի տարի անց իմացան, որ փոքրիկի են սպասում:

Երկուսն էլ անչափ երջանիկ էին: Դավիդն ինչ-որ անակնկալ էր պատրաստում կնոջ համար, բայց ոչ մի կերպ չէր համաձայնում պատմել, թե ինչ կա մտքին

Միլենան առողջ որդի ունեցավ: Ամուսինը նրան շքեղ լիմուզինով դիմավորեց: Միլեման նույնիսկ մտածեց, թե ինչու է ամուսինն այդքան գումար ծախսել: Մեքենայի մեջ էլ Միլենան ստացավ իր նվերը՝ ադամանդե քարով մատանի:

Երբ մեքենան սկսեց ուրիշ կողմ գնալ, աղջիկը շփոթվեց.

-Ո՞ւր ենք գնում, մեր տունը մյուս կողմում է:

-Շուտով ամեն ինչ կիմանաս, -ասաց ամուսինը:

Լիմուզինը կանգ առավ քաղաքի էլիտար թաղամասերից մեկում: Ամուսինները և Միլենայի ծնողները բարձրացան վերելակով: Դավիդը մեծ բնակարան էր գնել և կահավորել թանկարժեք և որակյալ տեխնիկայով և կահույքով:

Իսկ երեխայի սենյակն էլ տպավորություն էր ստեղծում, կարծես ամբողջ մանկական խանութն այնտեղ է տեղափոխվել:

Դավիդը խոստովանեց, որ հսկայական իրավաբանական ընկերության տնօրեն է: Նախկին կինը նրա հետ էր միայն հարստության պատճառով, և Դավիդը որոշել էր գտնել նրան, ով իրեն անկեղծ կսիրի: Նա ցանկացել էր ավելի շուտ պատմել ամեն ինչի մասին, բայց իմանալով Միլենայի դյուրագրգիռ բնավորությունը՝ վախեցել էր, որ կինն իրեն կլքի և սպասել էր, մինչ երեխայի ծնվելը:

info-arm.com

Понравилась статья? Поделиться с друзьями: